Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ծովի մոտ կյանքը կարող է բարելավել հոգեկան առողջությունը. 1in.am

Ծովի մոտ կյանքը կարող է բարելավել հոգեկան առողջությունը. 1in.am

Նոր Զելանդիայի Քենթերբերի և Միչիգանի համալսարանների մի խումբ գիտնականներ Վելլինգթոն քաղաքի բնակիչների օրինակով պարզել են, թե ինչպես է օվկիանոսին մոտ ապրելու հանգամանքն ազդում մարդու հոգեկան վիճակի վրա, գրում է AdMe.ru-ն: Հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են եկամտի մակարդակը, տարիքը, սեռը, եզրակացություն է արվել, որ օվկիանոսին նայող տներում ապրող մարդիկ ավելի քիչ հակում ունեն հոգեկան խնդիրներ ունենալուն, քան մյուսները:

Պարզվում է, բարենպաստ ազդեցությունը կապ չունի բնությանը մոտ լինելու հետ, այլ դա կապված է հենց ծովի հարևանությամբ: Անտառի կամ այգու մոտ ապրելը նման արդյունքի չի հանգեցնում:

«Ծովային շրջանները զգալի փոփոխությունների չեն ենթարկվել, այն դեպքում, երբ անտառային գոտիներում կան սպորտային հրապարակներ և այլ օբյեկտներ: Եթե անտառներին ձեռք չտային՝ հնարավոր է մենք այսօր այլ արդյունքներ ունենայինք»,- իր հայտարարությունում նշել է հետազոտության համահեղինակ Էմբեր Փիրսոնը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. my-sokol.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ