Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Կանայք և երիտասարդները հակված են տագնապների. ուսումնասիրություն. 1in.am

Կանայք և երիտասարդները հակված են տագնապների. ուսումնասիրություն. 1in.am

Տագնապներն առավել տարածված հոգեկան խանգարումներն են: Դրանք արտահայտվում են չափազանց անհանգստությամբ, վախով, պոտենցիալ սթրեսային իրավիճակներից խուսափելու ձգտումով, օրինակ՝ հասարակական միջոցառումներից: Քեմբրիջի համալսարանի գիտնականները 1990-2010 թթ. վերլուծել են 48 գիտական ուսումնասիրություն, հայտնում է The Indian Express-ը:

Հետազոտողները պարզել են՝ տագնապներ ունեցող մարդկանց ընդհանուր թիվը յուրաքանչյուր 100 մարդու հաշվով կազմել է մոտավորապես 4 մարդ: Հետազոտողների տվյալներով՝ սրտի հիվանդություն ունեցող գրեթե յուրաքանչյուր 10-րդ (10․9%) հասուն անձը ենթակա է եղել ընդհանրացված տագնապի: Սակայն կանանց շրջանում ընդհանրացված տագնապ հանդիպել է 2 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց շրջանում: Բացի այդ, սրտի հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ ունեցող կանայք ավելի տագնապալի վիճակում են տղամարդկանց համեմատ:

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կապված է կպչուն գաղափարների և ձգտումների առաջացման հետ: Թեև այն հանդիպել է ընդհանուր պոպուլյացիայից յուրաքանչյուր հարյուրերորդի մոտ, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման բաժինը 2 անգամ ավելի է եղել հղիների շրջանում և որոշ քանակով ավելացել է ծննդաբերությունից հետո: Բացի դրանից, երիտասարդ տղամարդկանց և կանանց խումբը տագնապից (35 տարեկանից փոքր) անհամեմատելիորեն ավելի շատ է տառապել մնացածների համեմատ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. xn----8sbejf1b9b0a3g.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ