Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am

Մարդկանց բնորոշ հակազդեցություններն առողջական խնդիրների մասին են վկայում. news.am

Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները:

Հակամարտություններ լինում են ցանկացած ամուսնությունում, բայց մարդիկ դրանց տարբեր կերպ են արձագանքում, եւ արձագանքման այդ միջոցը կարող է օգնել` կանխատեսելու հետագա կյանքում առողջական խնդիրների զարգացումը, ասում են հետազոտողները:

Հակամարտությանը հակազդելու սովորության եւ առողջության միջեւ կապը հաստատվել է գիտական հետազոտության ժամանակ, որի ընթացքում բժիշկները վերլուծել են ընտանեկան զույգերի պահվածքը վեճերի ժամանակ: Ամուսինների միջեւ հակամարտության յուրաքանչյուր դիպված, որը վերլուծվել է հեղինակների կողմից, 15 րոպե է տեւել: Հակամարտության պայմաններում մարդկանց հուզական պահվածքի 15 րոպեանոց դիտարկումը, մասնագետների խոսքով, բավարար է` որոշելու առաջիկա 20 տարվա ընթացքում նրանց հնարավոր առողջական խնդիրները:

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հակված են կորցնելու ինքնատիրապետումը եւ կատաղության մեջ ընկնելու իրենց համար տհաճ շփման ընթացքում, ավելի հաճախ են տառապում զարկերակային բարձր ճնշումից: Իսկ այն մարդիկ, ովքեր ի վիճակի են պահպանել հանգստությունը եւ բուռն հույզեր ի ցույց չդնել, պարզվել է, առավել ենթակա են ցավային համախտանիշի, օրինակ` թիկունքի ցավերի:

«Ստացված արդյունքները ցույց են տալիս, թե մեր հույզերն ինչպես են կապված առողջության հետ, ինչպես նաեւ, թե ժամանակի ընթացքում մեր պահվածքն ինչպես կարող է առողջության համար բացասական հետեւանքներ կանխատեսել», – եզրափակել է նախագծի առաջատար մասնագետ, հոգեբան Ռոբերտ Լեւենսոնը:

Հետազոտողները նշում են, որ հակամարտության ընթացքում հույզերի եւ առողջության միջեւ կապը հատկապես վառ է դրսեւորվում տղամարդկանց մոտ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vseostresse.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ