Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Նեյրոֆիզիոլոգները բացահայտել են միստիկական տեսիլքների գաղտնիքը. news.am

Նեյրոֆիզիոլոգները բացահայտել են միստիկական տեսիլքների գաղտնիքը. news.am

Միստիկան թաքնված է ուղեղի որոշակի գոտիներում: Նման եզրահանգում են արել ամերիկացի նեյրոֆիզիոլոգները, ովքեր կամավորների խմբերի են ուսումնասիրել: Ջորջ Գրաֆմանն ու իր գործընկերները պնդում են, որ միստիկայի հետ հանդիպումը հնարավոր է դառնում, երբ մարդու ուղեղում անջատվում են ընկալման տարբեր արգելափակումներ: Այդ բացահայտման մասին հայտնում է Neuropsychologia ամսագիրը:

Գիտնականներն աշխատել են Վիետնամում ամերիկյան պատերազմի վետերանների հետ, ովքեր պնդում էին, թե պատերազմում Աստծու ձայնն են լսել, ինչպես նաեւ տեսել են ԱՄՆ-ում մնացած իրենց ընտանիքի անդամներին: Բոլոր այդ մարդիկ գլխուղեղի այս կամ այն վնասվածքներ էին ստացել: Վերահսկիչ խմբում ուսումնասիրվում էին համեմատաբար առողջ վետերանները:

Տոմոգրաֆով հետազոտությունը ցույց է տվել, որ այն միստիկական երեւույթները, որոնց առկայությունը պնդում են մարդիկ, հաճախ ուղեկցվում են գլխուղեղի քունքային եւ ճակատային մասերի վնասվածքներով: Ավելին, գիտնականներին հաջողվել է ճշտել   «միստիկական հասցեները»: Առավել վառ ապրումները կապված են, այսպես կոչված, դորսոլատերալ նախաճակատային կեղեւի հետ: Այն գտնվում է գլխի ճակատային մասում: Այդ հատվածն առանցքային դեր է խաղում  զգացողությունների արգելակման եւ արգելափակման գործում:

Գիտնականները համարում են, որ հենց ճակատային հատվածներն են մարդուն օգնում իմաստավորել շրջապատող աշխարհի մասին իրեն հասնող տեղեկությունները: Իսկ դորսոլատերալ նախաճակատային կեղեւն օգնում է չխորտակվել ամենատարբեր տվյալների ծովում, արգելափակում եւ արգելակում է այն ամենը, ինչը գերազանցում է  իրականի որոշակի սահմանները: Այդ արգելափակման վերացումը բացում է ճանապարհը միստիկայի համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. informing.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ