Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Խաղամոլությունը պայմանավորված է ուղեղի կառուցվածքի անոմալիայով. news.am

Խաղամոլությունը պայմանավորված է ուղեղի կառուցվածքի անոմալիայով. news.am

Ուսումնասիրելով համակարգչային խաղերով չափազանց հրապուրված 200 դեռահասների ուղեղը, գիտնականները անոմալիաներ են հայտնաբերել ուղեղի որոշ մասերի կառուցվածքում: Ուղեղի այդ մասերը կապակցված են արտաքին գրգռիչներին արձագանքելու եւ իմպուլսային վարքագծի հետ, իսկ հայտնաբերված անոմալիաները ստիպում են, որ նրանք խաղի ընթացքում մոռանան քնի, ուսման ու սննդի մասին: Այս մասին հայտնում է Addiction Biology ամսագրում հրատարակված հոդվածը:

«Մեր հայտնաբերած փոփոխությունների մեծ մասը, սովորաբար, դրական է համարվում: Բայց երբեմն օգտակար փոփոխությունները հնարավոր չէ տարանջատել այն խնդիրներից, որոնք նրանք անխուսափելիորեն ստեղծում են՝ այդ թվում խաղամոլությունից», - հայտնել է Ջեֆրի Անդերսոնը՝ Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանից:

Անդերսոնն ու նրա գործընկերները որոշել են ստուգել. արդյո՞ք խաղամոլության զարգացման համար որեւէ նեյրոֆիզիոլոգիական պատճառներ կան, ու հասկանալ, թե ինչպես կարելի է դրա դեմ պայքարել: Գիտնականները մագնիսaռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով հետեւել են, թե ինչպես է աշխատում 200 խաղամոլ երեխաների ու դեռահասների ուղեղը խաղի ժամանակ:

Պարզվել է, որ բոլոր խաղամոլների ուղեղում մեկ ընդհանրություն կա՝ առջեւի կեղեւի հետին մասը (DPFC) ու քունքագագաթնային հանգույցը (TPJ) չափազանց ուժեղ էին կապակցված միմյանց ու, առողջ մարդկանց համեմատ, նկատելիորեն ավելի ակտիվ էին տեղեկություններ փոխանակում խաղի ժամանակ:

TPJ-ն պատասխանատու է զգայարաններից շրջակա աշխարհի մասին տեղեկություններ հավաքելու համար, իսկ DPFC–ն՝ աշխատանքային հիշողության աշխատանքի, վերացական մտածելակերպի ու քունգագագաթնային հանգույցից մատակարարվող տվյալներում նոր տեղեկություններ ու օբյեկտներ որոնելու համար: Բացի դրանից, ուղեղի այդ մասերը մասնակցում են հատուկ «ցանցի» աշխատանքին, որը որոշում է մարդու համար ամենակարեւոր օբյեկտներն ու անտեսում բոլոր մնացած գրգռիչները:

Այդ հատվածների միջեւ չափազանց ուժեղ կապը, Անդերսոնի խոսքով, մարդուն դարձնում է ավելի իմպուլսիվ, ստիպում, որ նա նոր զգացողություններ ու գիտելիքներ որոնի եւ մոռանա երկարաժամկետ ծրագրերի մասին: Հայտնաբերված կապը, հոդվածագիրների կարծիքով, կարող է բացատրել խաղամոլներին բնորոշ վարքագծային խանգարումների մեծ մասը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. love-in-web.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ