Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Մի փոքր սթրեսն աշխատավայրում կարող է լավ ազդել աշխատունակության վրա: Սակայն մշտական սթրեսը բացասաբար է ազդում առողջության վրա: Այդպիսի կարծիք ունի հոգեթերապևտ Ջոան Քինգսլին, որն արդեն 25 տարի զբաղվում է այդ ոլորտի հետազոտությամբ, հայտնում է The Independent-ը:

Քինգսլին իր «The Fear-free Organization: Vital Insights from Neuroscience to Transform Your Business Culture» գրքում առանձնացրել է աշխատավայրում սթրեսի 8 նշան.

  1. խուճապի զգացում,
  2. կենտրոնանալու անընդունակություն,
  3. զգացողություն, որ ձեզ մոտ չի ստացվի,
  4. «այստեղ և այժմ» պահը զգալու անկարողություն,
  5. ծանրաբեռնվածության զգացողություն,
  6. բերանում չորություն,
  7. անհանգստության զգացում,
  8. սրտի զարկերի արագացում


Հեղինակի կարծիքով՝ եթե այդ նշանները պահպանվում են բավական երկար, մարդը ենթարկվում է արյան բարձր ճնշման, սրտի կաթվածի և իմունային համակարգի վատացման ռիսկի: Կարող են նպաստել այլ հիվանդությունների զարգացման, ինչպիսիք են գիրպը և մրսածությունը:

Սթրեսից խուսափելը շատ հեշտ է: Քինգսլին խորհուրդ է տալիս ավելի շատ ընդմիջումներ անել. «Դուք չպետք է աշխատեք 90 րոպեից ավելի, առանց ընդմիջման: Ապացուցված է, որ ուղեղը չի կարող ավելի երկար պահպանել կենտրոնացվածությունը»:

Հեղինակը կազմակերպություններին կոչ է արել ընդառաջ գնալ աշխատակիցներին և նրանց տրամադրել հանգստի ավելի շատ ժամանակ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.stressunet.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ