Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Գիտնականները բացատրել են, ինչպես ու որտեղից են հայտնվում հալյուցինացիաները. news.am

Գիտնականները բացատրել են, ինչպես ու որտեղից են հայտնվում հալյուցինացիաները. news.am

Իրականության աղավաղված ընկալումը բնորոշ է ո՛չ միայն հոգեկան խանգարումներ ունեցողներին. գործնականում յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ տեսել կամ լսել է այն, ինչ իրականում գոյություն չի ունեցել։  Դրան առավել հաճախ բախվում են մանուկ հասակում։  Հալյուցինացիաների մեխանիզմը հասկանալու համար բրիտանացի գիտնականները մի շարք փորձարկումներ են կատարել, որոնց արդյունքները հրապարակվել են  Proceedings of National Academy of Sciences (PNAS) ամսագրում։

Գիտնականների խոսքով, հալյուցինացիաների պատճառը թաքնված է ոչ ամբողջական կամ ոչ միանշանակ տեղեկությունների առկայության պարագայում պատկերն ամբողջացնելու կարողության մեջ։  Այդ կարողությունը մեզ օգնում է, օրինակ, հենց միայն առարկայի ուրվագծից կռահել, թե առարկան որտեղ է։  Այդ կարողությունը զգայախաբությունների պատճառ է դառնում, երբ մարդը չափից ավելի սուր է ընկալում սուղ տվյալները։

Շատերն իրականում գոյություն չունեցող առարկաներ տեսնելու հակումը կապում են հոգեկան հիվանդությունների հետ։  Այդ առասպելը ցրելու համար գիտնականները կամավորների երկու խմբի մասնակցությամբ փորձարկում են կատարել. մի խմբում եղել են հոգեգարության վաղ ախտանիշներով տառապողներ (պահվածքի անկազմակերպությամբ, իրական աշխարհի ընկալման խանգարումով տառապող 18 մարդ)  եւ առողջ մարդիկ (16 մարդ):

Փորձարկման բոլոր մասնակիցներին ցույց են տվել վերացական սեւ-սպիտակ պատկերներ եւ խնդրել են նրանցում մարդու ուրվագիծ գտնել։  Առողջ կամավորների ուղեղն ի վիճակի չի եղել անել դա։

Հոգեգարության տարբեր աստիճաններ ունեցող 40 առողջ մարդու մասնակցությամբ փորձարկման երկրորդ մասը հաստատել է նախապես արված եզրահանգումները։  Գիտնականները կարողացել են ի հայտ բերել մինչեւ հոգեգարության առաջացումը տեղեկության մշակման մեխանիզմում պոտենցիալ վտանգի առկայությունը։ Այս փորձը հնարավորություն է տալիս թեթեւացնել վերոհիշյալ խանգարման կանխարգելումը։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lenta.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ