Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Օրվա որ ժամին են մարդիկ իրենց երջանիկ զգում. մասնագետներ. 1in.am

Օրվա որ ժամին են մարդիկ իրենց երջանիկ զգում. մասնագետներ. 1in.am

Հետազոտողները հարցման են ենթարկել 2000 բրիտանացու: Պարզվել է, որ նրանց մեկ քառորդից պակասն իրենց երջանիկ են զգում մինչև կեսօր՝ հայտնում է meddaily.ru-ն: Հարցվածների մեծ մասն իրենց տխուր և դժբախտ են զգացել երկուշաբթի՝ առավոտյան ժամը 11.17-ին: Սակայն համարյա բոլորն առույգացել են ժամը 14.35-ին: Նրանց տրամադրությունը բարձրացել է հաջողված գործարքների (42%), գրկախառնությունների (40%) և ճանապարհը զիջող ավտոմեքենաների (36%) շնորհիվ:

7%-ը երջանիկ է զգացել, եթե ժամանակ է գտել աշխատանքային գործերի համար: Միայն 27%-ն է ամեն օր ջանացել ուրախացնել շրջապատողներին: Մարդկանց ամենաշատը զայրացրել է, երբ նրանց շնորհակալություն չեն ասել (47%), հրել են հերթերում (75%) կամ խանգարել իջնել գնացքից (43%):

Հոգեբանները կարծում են, որ թանկարժեք առարկաները, ինչպիսիք են՝ մեծ տունը, շքեղ ավտոմեքենան կամ արձակուրդը, մեզ երջանիկ չեն դարձնում: Կյանքում ավելի մեծ դեր են խաղում լավ մարդիկ, հաճելի մանրուքները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ