Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Տխրությունն ազդում է երկնագույն ու դեղին գույներն ընկալելու վրա. 1in.am

Տխրությունն ազդում է երկնագույն ու դեղին գույներն ընկալելու վրա. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները պնդում են, որ մարդու տրամադրությունն ուղղակիորեն ազդում է գույները տարբերակելու նրա կարողության վրա։ Դա, մասնավորապես, վերաբերում է երկնագույնին ու դեղինին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science պարբերականում։

Փորձարկումներին մասնակցել է 257 մարդ։ Նրանց առաջարկել են դիտել տարբեր տեսագրություններ՝ նեյտրալ սյուժեներ, հումորիստների ելույթներ կամ տխուր տեսահոլովակներ։ Դրանից հետո մարդկանց ցույց են տվել տարբեր գույների քարտեր և խնդրել են հայտնել, թե տվյալ քարտն ինչ գույն ունի։

Աշխատանքի արդյունքները վկայել են, որ տխուր զգացմունքները մարդկանց ստիպում են գույներն ընկալել այլ կերպ։ Պարզվել է, որ տխրությունը «մշուշում» է երկնագույն ու դեղին գույները, և մարդիկ դժվարությամբ են տարբերակում դրանք։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.express-novosti.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ