Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Օտար լեզվով գիրք կարդալիս մարդը չի վերապրում հերոսների կյանքը. հոգեբաններ. 1in.am

Օտար լեզվով գիրք կարդալիս մարդը չի վերապրում հերոսների կյանքը. հոգեբաններ. 1in.am

Գիտնականները պարզել են, որ մարդը կարող է վառ հույզեր արտահայտել մայրենի լեզվով գրված տեքստ կարդալիս: Եթե գիրքն օտար լեզվով է գրված, նույնիսկ եթե ընթերցողը դրան կատարելապես տիրապետում է, հույզերը նույնը չեն լինի: Աշխատանքի մասին հայտնում է Brain and Cognition ամսագիրը:

Հոգեբաններին վաղուց հայտնի է, որ երբ մարդը իրեն հետաքրքրող գիրք է կարդում, սկսում է վերապրել դրա հերոսների կյանքը:

Հետազոտողները փորձ են կատարել, որի ընթացքում 26 մեծահասակ հոլանդացի անգլերեն գիրք են կարդացել: Բոլոր մասնակիցներն անգլերեն սովորել են դպրոցում, դեռահաս տարիքից: Գլխուղեղի ակտիվության չափումը ցույց է տվել, որ մարդիկ անգլերեն տեքստին շատ ավելի թույլ են արձագանքել, քան հոլանդերեն գրքին: Հետազոտության հեղինակները դա այսպես են բացատրում՝ վաղ տարիքից մայրենի լեզուն սովորելը կապված է ամենատարբեր հույզերի հետ, առաջին հերթին՝ այն զգացմունքների, որոնք երեխան ունենում է ծնողների հետ շփվելիս: Օտար լեզուն ուսումնասիրվում է ավելի գիտակցական տարիքում և պարապմունքներն ամենից հաճախ հուզական երանգ չեն ունենում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. rusobraz.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ