ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Հոգեբանների բացահայտումների միայն մեկ երրորդն է կիրառելի. 1in.am
Հեղինակավոր ամսագրերում հրապարակված 100 գիտական աշխատանքների՝ հոգեբանության պատմության մեջ առաջին մասշտաբային ստուգումը ցույց է տվել, որ դրանց արդյունքների միայն 39%-ը կարելի է կիրառել կրկնակի փորձերում: Այս մասին հայտնում են գիտնականները Science ամսագրում հրապարակված հոդվածում:
«Երկար տարիներ մեր մեջ կասկածներ կային՝ արդյոք կարելի՞ է հոգեբանական հետազոտությունների արդյունքները կիրառել, բայց այդ կասկածների ուղիղ և համակարգային ապացույցներ գրեթե չկային: Մեր նախագիծը դա անելու առաջին փորձն է, և այն ցույց տվեց, որ տվյալ խնդիրը գոյություն ունի, և որ պետք է պայքարել»,- նշում է նախագծի ղեկավար Բրայան Նոսեկը՝ Վիրջինիայի համալսարանից:
2011 թվականից մինչև այս տարի Նոսեկը և մոտ 300 հոգեբաններ աշխարհի բոլոր անկյուններից Reproducibility Project նախագծի շրջանակներում կրկնակի փորձեր են կատարել: Չնայած գիտնականներին հաջողվել է ստույգ վերականգնել գրեթե բոլոր 100 հրապարակումների մեթոդիկան՝ միայն 39% դեպքում են նրանք կարողացել կրկնել դրանց արդյունքները:
Այդ արդյունքները չեն նշանակում, որ 61% ախատանքների հեղինակենրը, որոնց արդյունքները չեն հաստատվել, ոչ ճիշտ եզրակացություններ են արել կամ, պարզապես, դիտավորյալ սխալ են արել` գեղեցիկ արդյունք ստանալու համար:
Գիտնականները ենթադրում են, որ լիովին հնարավոր է, որ նրանք ամբողջովին չեն նկարագրել օգտագործված մեթոդը կամ փորձի մասնակիցների վրա ազդող ինչ-որ կողմնակի գործոններ հաշվի չեն առել:
Այնուամենայնիվ, այդպիսի արդյունքը վկայում է, որ հոգեբանական ուսումնասիրությունների կատարման մեթոդներն ու դրանց արդյունքների հրապարակման կանոնները ճշգրտման, խստացման և լուրջ վերանայման կարիք ունեն: Որպես առաջին քայլ՝ Reproducibility Project-ի մասնակիցներն առաջարկում են փորձերի բոլոր տվյալները և մեթոդները հրապարակել լիովին բաց:
Գիտնականների խոսքով՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հետազոտությունների արդյունքներին. կրկնակի ստուգում անցած գրեթե բոլոր աշխատանքներում հոգեբանների բացահայտած ազդեցոթւյունների ուժը կրկնակի չափազանցված է եղել: Ըստ գիտնականների՝ դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ փորձը կատարողները հանել են բացասական արդյունքների մի մասը, կամ գիտական ամսագրերի խմբագրական քաղաքականությամբ, որոնք նախընտրում են վառ և «միանշանակ» բացահայտումներ:
31.08.2015 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ