Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ագրեսիվ և ծանր երաժշտություն լսելը հանգստացնում է նյարդերը. գիտնականներ. 1in.am

Ագրեսիվ և ծանր երաժշտություն լսելը հանգստացնում է նյարդերը. գիտնականներ. 1in.am

Informing.ru-ի փոխանցմամբ՝ ավստրալացի գիտնականները հետազոտության ժամանակ պարզել են, որ ագրեսիվ և ծանր երաժշտությունը, ինչպիսիք են փանքն ու մետալը, հանգստացնող ազդեցություն են ունենում մարդկանց վրա:

Ժամանակակից հասարակության մեջ գերիշխում է այն կարծիքը, որ ծանր, ագրեսիվ երաժշտությունը, ինչպիսիք են փանքն ու մետալը, լսողների մեջ առաջացնում է ագրեսիվ պահվածք և հաճախ նրանց դրդում է իրավախախտումներ անելուն: Սակայն ավստրալացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նման կերպ մտածող մարդիկ մոլորության մեջ են, և որ իրականում հակառակ պատկերն է:
Քվինսլենդի համալսարանի աշխատակիցները փորձն իրականացրել են 18-34 տարեկան 39 կամավորի վրա: Մասնագետները, նախ, նրանց հասցրել են ցասման վիճակի, ապա ժամանակ են տվել հանգստանալու համար:

Նրանց մի մասին տեղափոխել են առանձին սենյակներ և հատկացրել 10 րոպե, որպեսզի խաղաղ պայմաններում ու մենության մեջ կարգավորեն իրենց զգացմունքները: Իսկ մյուս մասին հնարավորություն են տվել այդ ընթացքում լսել ծանր, ագրեսիվ երաժշտություն, որը համապատասխանել է նրանց տրամադրվածությանը: Գիտնականներն անսպասելիորեն պարզել են, որ երկրորդ խմբում բացասական զգացմունքները վերափոխվել են դրականի: Բացի դրանից՝ նրանց մեջ ի հայտ է եկել ստեղծարար աշխատանքի տրամադրվածություն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ