Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ընկճախտի մեջ գտնվող մարդիկ ձգտում են խորացնել իրենց վիճակը. հետազոտություն. tert.am

Ընկճախտի մեջ գտնվող մարդիկ ձգտում են խորացնել իրենց վիճակը. հետազոտություն. tert.am

Գիտնականները պարզել են, որ ճնշված, ընկճախտի վիճակում գտնվող մարդիկ չեն ձգտում այն բարելավել, այլ ընդհակառակը՝ ամեն ինչ անում են իրավիճակն ավելի խորացնելու համար: Հետազոտողների աշխատանքի արդյունքը հրապարակված է Psychological Science ամսագրում:

Փորձերին մասնակցել են նախապես հոգեբանական թեստեր անցած մարդիկ: Արդյունքներից ելնելով՝ նրանք բաժանվել են 2 խմբի՝ ովքեր ընկճախտի նշաններ են ունեցել և ում հոգեբանական վիճակը նորմայի մեջ է եղել: Հետո մարդկանց ցույց են տվել 3 տիպի լուսանկարներ, որոնցում պատկերված են եղել հուզականորեն դրական, բացասական կամ չեզոք իրադարձություն: Յուրաքանչյուր լուսանկարը նայելուց հետո փորձի մասնակիցները պետք է ընտրեին երկու տարբերակից մեկը՝ լուսանկարը ևս մեկ անգամ նայել կամ 10 վայրկյան հետևել սև էկրանին: Երկրորդ փորձի ժամանակ լուսանկարները փոխարինվել են մաժորային կամ մինորային լադով երաժշտությամբ:

Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ փորձի՝ ընկճախտի մեջ գտնվող մասնակիցները մոտ 3 անգամ հաճախ որոշել են ևս մեկ անգամ նայել տխուր լուսանկարը կամ տխուր երաժշտություն լսել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.wild-mistress.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ