Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Բարոյական զարգացումն ազդում է ուղեղի կառուցվածքի վրա. 1in.am

Բարոյական զարգացումն ազդում է ուղեղի կառուցվածքի վրա. 1in.am

Պերելմանի բժշկական դպրոցի գիտնականները հետազոտություն են անցկացրել բիզնես դպրոցի 24-33 տարեկան 67 ուսանողների մասնակցությամբ։

Մասնագետների խոսքով՝ այդ տարիքում ուղեղը հասցնում է լիովին ձևավորվել։ Հետազոտողները մասնակիցների առջև դրել են երկընտրանքային բարոյական հարցեր, օրինակ՝ էֆթանազիային առնչվող հարց։ Ուսանողները սովորելու ընթացքում հաճախ են ստիպված լինում բարոյական որոշումներ ընդունել և քննարկել այդպիսի թեմաներ։ Այս մասին գրում է Science World Report-ը։

Կամավորներին խնդրել են ընտրություն կատարել պատասխանի 12 հնարավոր տարբերակների միջև։ Հիմնվելով դրանց վրա՝ գիտնականներն ի հայտ են բերել մասնակիցների բարոյական զարգացման մակարդակները։

Բարոյական զարգացումն ազդում է ուղեղի կառուցվածքի վրաՀետազոտողները նկատել են՝ նրանք, ովքեր հասել են բարոյական զարգացման բարձր մակարդակների, եղել են ամենաբացն ու ամեաքիչ նյարդայինը։ Բացի այդ, նման ուսանողների մոտ գլխուղեղի առջևի կեղևում եղել է ավելի շատ մոխրագույն նյութ, որը կապված է որոշումների ընդունման հետ։

Հետագա հետազոտություններում մասնագետները մտադիր են պարզել, թե ո՞րն է ուղեղի կառուցվածքում փոփոխությունների պատճառը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. u-f.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ