Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Thync կոչվող նորագույն սարքը կկարողանա փոխել կրողի տրամադրությունը. tert.am

Thync կոչվող նորագույն սարքը կկարողանա փոխել կրողի տրամադրությունը. tert.am

Thync կոչվող նոր սարքի հեղինակների խոսքով՝ այն էլեկտրաուղեղագրության միջոցով  չափում է ուղեղի ակտիվությունը և փոփոխում է  նյարդային բջիջների գործունեությունը: Ինչպես ներկայացնում է  Oddity Central-ը, այն կարելի է կրել ճակատին, և սարքը կկարողանա փոփոխել կրողի տրամադրությունը` փոխելով մտքերը:

Դա իրականացնելու համար անհրաժեշտ կլինի օգտվել iPhone-ի համապատասխան  հավելվածից, որը թույլ է տալիս ընտրել այն տրամադրությունը, որը կցանկանաք փորձարկել: Հավելվածի միջոցով հնարավոր է նաև կարգավորել ինտենսիվությունը:  Օգտատերը կարող է ընտրել երջանիկ, հանգիստ, կենտրոնացած կամ էներգիայով լի տրամադրությունները:

Սարքավորումն աշխատում է նյարդա-ազդանշանային սկզբունքով,  մի գործընթաց, որում ուլտրաձայնային ալիքները շփվում են ուղեղի նյարդային միացությունների հետ, ինչն էլ բերում է մարդու տրամադրության փոփոխության: Սարքը էլեկտրական ազդանշաններ կամ ուլտրաձայնային ալիքներ կուղարկի ուղեղի անհրաժեշտ հատվածներին, որոնք պատասխանատու են էներգիայի, կենտրոնացման և հանգստի համար: 

Thync սարքի անմիջական ազդեցությունը տևում է 30 րոպեից մինչև մեկ ժամ` կախված ինտենսիվությունից:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.digimedia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ