Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդիկ վախենում են ոչ թե մթությունից, այլ` գիշերվանից. գիտնականներ. news.am

Մարդիկ վախենում են ոչ թե մթությունից, այլ` գիշերվանից. գիտնականներ. news.am

Մարդիկ վախենում են ոչ թե մթությունից, այլ գիշերվանից: Այս եզրահանգումների են եկել չին գիտնականները: Դա մեր անցյալի ժառանգությունն է, քանի որ մեր նախնիները բոլոր հիմքերն ունեին գիշերվանից վախենալու համար:

Գիշերվա ընթացքում մարդու օրգանիզմն անցնում է հատուկ զգայունության ռեժիմի, այդ պատճառով մարդիկ շատ ավելի նյարդային են արձագանքում ցանկացած ձայնի: Նույնիսկ ամենաանմեղ շարժումը մթության մեջ կարող է վտանգաբեր թվալ:

Հետազոտությանը մասնակցել է կանայք: Գիտնականները հետեւել են տարբեր իրադրություններում նրանց ցուցաբերած ռեակցիային: Կանանց վախենալու պատկերներ էին ցույց տալիս, կամ սարսափելի ձայներ միացնում՝ օրինակ գոռոցներ, չեզոք ձայներ: Այնուհետեւ գիտնականները հետեւում էին նրանց օրգանիզմի ռեակցիային: Հիմնականում այն դրսեւորվում էր հաճախակիացած սրտի աշխատանքի կամ ճակատի հատվածում քրտինկի տեսքով:

Ինչպես պարզվում է, տհաճ ձայներն ամենաինտենսիվ վախի զգացումներ են առաջացնում հենց գիշերվա ընթացքում: Իսկ ահա չեզոք ձայների նկատմամբ ռեակցիան միշտ միեւնույն էր: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ գիշերային վախերը կապված են օրգանիզմի բիոռիթմերի, այլ ոչ մթության հետ: Գիշերը մեր նախնիների համար շատ վտանգավոր էր, այդ պատճառով օրգանիզմի՝ դրա նկատմամբ ցուցաբերած ռեակցիան, պահպանվել է մինչ օրս:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ