Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Առողջ մարդիկ նույնպես հալուցինացիաներ են ունենում. news.am

Առողջ մարդիկ նույնպես հալուցինացիաներ են ունենում. news.am

Լսողական եւ տեսողական հալյուցինացիաներ են ունենում ո՛չ միայն շիզոֆրենիայով տառապող մարդիկ: Պարզվում է՝ առողջ մարդկանց 5.8 տոկոսը ժամանակ առ ժամանակ գոյություն չունեցող իրեր է տեսնում եւ լսում գոյություն չունեցող ձայներ: Այս եզրահանգումներին են եկել Քվինսլենդի գլխուղեղի ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականների մի խումբ, ովքեր հետազոտել են առողջ՝ հոգեկան շեղումներ չունեցող մարդկանց մոտ ի հայտ եկող հալյուցինացիաները: Հետազոտության արդյունքները լույս են տեսել Jama Psychiatry ամսագրում:

 

Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 30 հազար չափահաս մարդ աշխարհի 18 երկրներից, որոնք չէին տառապում շիզոֆրենիայով, դեպրեսիայով կամ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Նրանց հարցեր էին տալիս երբեւէ եղած տեսողական եւ լսողական հալյուցինացիաների մասին: Ընդ որում՝ ալկոհոլի ազդեցությամբ ձեւավորվող հալյուցինացիաները հաշվի չէին առնվում:

 

Արդյունքները ցույց տվեցին, որ մասնակիցների 5.8 տոկոսը կյանքում առնվազն մեկ անգամ տեսողական կամ լսողական հալյուցինացիա են ունեցել: Բացի այդ՝ 30 տոկոսը կյանքում ընդամնեը մեկ անգամ է հալյուցինացիա ունեցել:

 

Ընդ որում՝ հալյուցինացիաներին ավելի հակված են կյանքի միջին կամ բարձր մակարդակով երկրներում ապրող մարդիկ: Ավել հազվադեպ են հալյուցինացիաներ լինում միգրանտների մոտ՝ բնիկների համեմատ: Ինչ վերաբերվում է սոցիալական կարգավիճակին, ապա այստեղ պատկերն այնպիսին էր, որ միայնակ ու գործազուրկ մարդիկ ավելի հաճախ էին տառապում հալյուցինացիաներով՝ ընտանիք ունեցողների ու զբաղվածության խնդիր չունեցողների համեմատ: Առավել հաճախ էին հանդիպում հալյուցինացիաները 18-29 տարեկանների մոտ:

 

Այս հալյուցինացիաների հետեւանք կարող են լինել տագնապային վիճակները, սուիցիդալ մտքերը: Ստացված տվյալներն օգտագործվելու են բնակչության շրջանում հոգեկան շեղումները, ռիսկերը որոշելու համար:

 

«Մենք պետք է հասկանանք, ինչու է որոշ մարդկանց մոտ հալյուցինացիան ժամանակավոր երեւույթ, իսկ մյուսների մոտ՝ մշտական: Մենք պետք է օգտագործենք այս հետազոտության արդյունքները հալյուցինացիաներ առաջացնող մեխանիզմները տարբերակելու համար: Պետք է վերանայենք նաեւ կապը լսողական հալյուցինացիաների եւ հոգեկան առողջության միջեւ, քանի որ վերջինս շատ ավելի նուրբ երեւույթ է, քան ընդունված էր կարծել նախկինում», - նշում է հետազոտության հեղինակ Ջոն Մաքգրատը (John McGrath):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. neelov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ