Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Դաժան տեսանյութերը՝ հետտրավմատիկ խանգարումների պատճառ. news.am

Դաժան տեսանյութերը՝ հետտրավմատիկ խանգարումների պատճառ. news.am

Համացանցի դաժան տեսանյութերը, որոնցում նաեւ արյունոտ տեսարաններ կան, այդքան էլ անվտանգ չեն: Սոցցանցերի ամեն 5-րդ օգտատերը, այս տեսանյութերը նայելուց հետո հետտրավմատիկ խանգարման ախտանիշներ է ձեռք բերում, հայտնում են Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդի համալսարանի գիտնականները:

 

Գիտնականների խոսքով՝ այսպիսի տեսանյութերի սիրահար համացանցի օգտատերերի մեծ մասի մոտ արձանագրվում են երկարատեւ հոգեբանական բացասական հետեւանքներ՝ վառ հիշողություններ տեսածի վերաբերյալ, տագնապ, անքնություն:

 

Այն, որ հետտրավմատիկ խանգարումներ կարող են լինել ո՛չ միայն սարսափազդու որեւէ իրադարձության անմիջական մասնակիցների, այլ նաեւ տարատեսակ դաժան տեսանյութերի սիրահարների մոտ, գիտնականների համար նորություն չէ:

 

Ամեն ինչ է՛լ ավելի վտանգավոր է, երբ այդ տեսանյութերը տեղադրվում են ոչ թե խոշոր հեռուստաընկերությունների կողմից, որոնք սովորաբար մոնտաժում են նյութը՝ հեռացնելով շոկային կադրերը, այլ օգտատերերի կողմից, որոնք այս կամ այն իրադարձությունը նկարահանել են բջջային հեռախոսի վրա: Ի դեպ, ընդունված կարծիքի համաձայն՝ այդպիսի տեսանյութեր համացանց տեղադրողները կամ հոգեկան խնդիրներ ունեն կամ էլ ծայրահեղական են:

 

Հետազոտության հեղինակներըն ընդգծում են, որ հետտրավմատիկ խանգարումն ներկայում կարող է շատ ավելի գլոբալ խնդիր դառնալ՝ սպառնալով մարդկանց մեծ խմբերին, քանի որ համացանցում տեղադրված վերոնշյալ տեսանյութերը հասանելի են գրեթե բոլորին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. balakovoblog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ