Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մեր մտքերը կարող են նպաստել ուղեղի քաղցկեղի առաջանալուն. news.am

Մեր մտքերը կարող են նպաստել ուղեղի քաղցկեղի առաջանալուն. news.am

Մեր մտքերը կարող են նպաստել ուղեղի քաղցկեղի մահացու տեսակների՝ գիլոմաների առաջացմանը: Այս եզրակացության են եկել Stanford University School of Medicine-ի գիտնականները:

Գլիոման՝ քաղցկեղի առավել վտանգավոր տարբերակը, հաճախ տարածվում է գլխուղեղի կեղեւի վրա, որն օգնում է մեզ ընկալել շրջակա միջավայրը, մտածել եւ խոսել: Այդպես քաղցկեղը «գրավում է» որպես միլիենիզացիա հայտնի գործընթացը՝ նյարդաթելիկների շուրջ պաշտպանիչ շերտի ստեղծումը, ինչի շնորհիվ մտքերը շատ արագ են փոխանցվում դրանցով: Ինչպես ցույց տվեցին մկների վրա անցկացված փորձարկումները, ինչքան մոտ է քաղցկեղն այդ նյարդային բջիջներին, այդքան արագ է այն աճում ու զարգանում: Հավանաբար, նյարդաթելիկներով մտքերի փոխանցման գործընթացը եւս կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը:

Ինչպես նշեց վերոնշյալ համալսարանի մասնագետ Միշել Մոնջը, սա շատ հազվադեպ երեւույթ է, երբ օրգանի հիմնական գործառույթը նպաստում է քաղցկեղի զարգացմանը:

Հատկանշական է, որ գլիոմաներով հիվանդների կյանքի տեւողության ցուցանիշները վերջին 30 տարվա ընթացքում գրեթե չեն աճել: Մոնջի խոսքով՝ գլիոմայի դեմ պայքարը նման է այն երեւույթին, երբ փորձում են հսկայական անտառում հրդեհ հանգցնել:

Տեսականորեն բժիշկները կարող են կասեցնել քաղցկեղի աճը, եթե սեդատիվ նյութեր նշանակեն, որոնք նվազեցնում են մարդկանց կոգնիտիվ ակտիվությունը: Սակայն այսպիսի բուժումը կարող է մի շարք խնդիրներ առաջ բերել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hronika.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ