Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Գիտնականներն առաջին անգամ պարզել են սիրո ազդեցությունը ուղեղի վրա. 1in.am

Գիտնականներն առաջին անգամ պարզել են սիրո ազդեցությունը ուղեղի վրա. 1in.am

Չինացի և ամերիկացի գիտնականների խումբը ներկայացրել է առաջին ուսումնասիրությունն այն մասին, թե ինչպես է սերը փոխում մարդու ուղեղը: Իրենց ուսումնասիրությունը գիտնականները հրապարակել են Frontiers in Human Neuroscience ամսագրում, որի մասին համառոտ գրում է The Telegraph-ը:

 

Ստեղծելով ուղեղի «սիրային քարտեզը»՝ նյարդաֆիզիոլոգներն օգտվել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայից: Նրանք հրավիրել են կամավորներ , որոնց երեք խմբի են բաժանել. ուսումնասիրության պահին սիրահարվածներին, նրանց, ովքեր հենց նոր են բաժանվել իրենց սիրելիներից և միայնակներին, ովքեր վաղուց սիրային հարաբերություններ չեն ունեցել:

 

Մասնակիցներին խնդրել են ոչ մի բանի մասին չմտածել և սքանավորել են նրանց ուղեղները: Առաջին խմբի ներկայացուցիչների մոտ ավելի ակտիվ են աշխատել ուղեղի այն հատվածները, որոնք կապված են պարգևատրման, մոտիվացման և զգացմունքների կառավարման, ինչպես նաև սոցիալական գիտակցման հետ:

 

Նրանց մոտ, որոնց սիրային հարաբերություններն ընդհատվել են, այդ գոտիների ակտիվությունը նվազեցված է եղել: Պարզվել է նաև, որ միայն նրանց մոտ է աշխատել ուղեղի պոչավոր միջուկը: Իսկ նրանց ուղեղը, ովքեր այդ պահին սիրահարված չեն եղել, աչքի է ընկել պասիվությամբ:

 

Գիտնականների խոսքերով՝ առաջին անգամ ապացույցներ են ստացել այն մասին, թե ինչպես է սերն ազդում ուղեղի գործունեության վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ