Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդկությանը սպառնում է միայնության համաճարակ. հետազոտություն. 1in.am

Մարդկությանը սպառնում է միայնության համաճարակ. հետազոտություն. 1in.am

Միայնությունն ու սոցիալական մեկուսացումն ավելի մեծ սպառնալիք են մարդու առողջության ու կյանքի համար, քան ճարպակալումը, նման եզրակացության են եկել մի խումբ հետազոտողներ Brigham Young University-ից, որոնք իրենց աշխատանքը հրապարակել են Perspectives on Psychological Science ամսագրում:

 

Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր տարիքի գրեթե 3 մլն մարդկանց տվյալներ ու պարզել, որ սոցիալական կապերի բացակայությունը ներկայացնում է կյանքի համար բարձր հավելյալ ռիսկ:

 

Նրանք եկել են այն եզրակացության, որ կապը միայնության ու մահացության ռիսկի միջև երիտասարդության շրջանում ավելի բարձր է, քան տարեցների:

 

«Այսօր իրենց միայնակ համարող մարդկանց թիվն ավելանում է, ու մենք կանխատեսում ենք ապագայում միայնության հնարավոր համաճարակ»,- կարծում է հետազոտության հեղինակ Թիմ Սմիթը:

 

Միայնությունն ու սոցիալական մեկուսացումը կարող են այնպիսի տեսք չունենալ, ինչպես դա սովորաբար պատկերացնում են: Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է շրջապատված լինել բազմաթիվ մարդկանցով, սակայն նախկինի պես իրեն միայնակ զգալ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. randrs.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ