Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Տղամարդկանց սելֆիները կարող են վկայել հոգեկան խնդիրների առկայության մասին. 1in.am

Տղամարդկանց սելֆիները կարող են վկայել հոգեկան խնդիրների առկայության մասին. 1in.am

Առաջատար հոգեբանների կարծիքով՝ մեր ժամանակներում սելֆիները դարձել են որոշակի սուբմշակույթի անքակտելի մասը, որը միավորում է գաջեթների բոլոր տերերին, գրում է novosti-n.org-ը:

 

Այսօր գրեթե ամեն ոք ինքն իրեն լուսանկարում է տեխնոլոգիական նորույթների միջոցով: Սակայն, մասնագետները պարզել են, որ եթե նման զբաղմունքով տարված են ուժեղ սեռի ներկայացուցիչները, ապա դա կարող է վկայել հոգեկան շեղումների մասին: Նման ենթադրություն են առաջ քաշել Օհայո նահանգի համալսարանի մասնագետները:

 

Փորձագետները ենթադրում են, որ իրենց սելֆիները հրապարակող տղամարդիկ նյարդային համակարգի գործունեության հետ կապված խնդիրներ ունեն: Հաղորդվում է, որ սոցուսումնասիրությանը ուժեղ սեռի 800 ներկայացուցիչներ են մասնակցել: Հարցվածների տարիքը 18-40 տարեկան է կազմում:

 

Պարզվել է, որ անձը թաքցնողները ֆոտոսիրահարները հոգեկան խանգարումներ ունեն: Նշվում է, որ որոշ տղամարդիկ այնքան են տարված սեփական պատկերով, որ սոցցանցերում հրապարակելուց առաջ նրանք նախընտրում են հատուկ ծրագրերի միջոցով խմբագրել իրենց լուսանկարները: Բժիշկների խոսքերով՝ ուժեղ սեռի այդ ներկայացուցիչները նարցիսիզմի հակվածություն ունեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. elq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ