Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Լավատես մարդիկ ավելի քիչ են սրտանոթային հիվանդություններ ունենում. news.am

Լավատես մարդիկ ավելի քիչ են սրտանոթային հիվանդություններ ունենում. news.am

Ամերիկացի գիտնականները պարզել են լավատեսության բարձր մակարդակի եւ սրտանոթային առողջ համակարգի միջեւ կապը: Նրանք ներգրավել են աթերոսկլերոզի ազգային հետազոտության տվյալները: Հետազոտությանը 2000-2014 թթ. ժամանակահատվածում մասնակցել է 52-84 տարեկան 5134 մարդ:

 

Հետազոտությանը մասնակցող մարդկանցից 38%-ը սպիտակամորթ, 28%-ը սեւամորթ, 22%-ը լատինոամերիկյան ծագման, իսկ 12%-ն էլ Չինաստանից արտագաղթած բնակիչներ են եղել:

 

Գիտնականները գնահատել են յոթ ցուցանիշ՝ զարկերակային ճնշումը, մարմնի զանգվածի ցուցիչը, արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակը, դիետիկ հակումները, ֆիզիկական ակտիվության եւ ծխախոտի օգտագործման մակարդակները:

 

Այնուհետեւ մասնագետները հետեւել են մասնակիցների առողջական վիճակին եւ լավատեսության մակարդակին: Այդ առումով փորձագետները հաշվի են առել հետազոտվողների սոցիալ-ժողովրդագրական ցուցիչների եւ հոգեբանական առանձնահատկությունների հետ կապված վիճակագրական գործոնները:

 

Ինչպես նկատել են հետազոտողները, առողջ սիրտ եւ անոթներ ունենալուն նպաստում է լավատեսության բարձր մակարդակը: Ընդհանուր առմամբ, լավատեսները մոտավորապես երկու անգամ քիչ են ենթարկվում այդպիսի հիվանդությունների հետ կապված ռիսկին, քան հոռետեսները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. novocrimea.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ