ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Գեներն ու հոգեբանական տրավմաները մարդուն հանցագործ են դարձնում. news.am
Քչերն են հանցագործ ծնվում, սակայն մարդու գեներն ու հոգեբանական տրավմաները կարող են հանցագործ վարքի պատճառ դառնալ: Այս մասին հաղորդում են Մոնրեալի համալսարանի հետազոտողները:
Իրենց ուսումնասիրության ընթացքում նրանք 17-18 տարեկան 1337 ուսանողի հետ հարցում են կատարել: Անանուն հարցաթերթիկներում ուսանողները պատմել են ծնողների հետ իրենց հարաբերությունների, ընտանեկան խնդիրների առկայության կամ բացակայության, իրենց անցյալի եւ իրենց ապրած հոգեբանական տրավմաների մասին:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, գիտնականները վերցրել են նաեւ հետազոտության մասնակիցների թուքի նմուշներ նրանց ԴՆԹ-ի ուսումնասիրման համար:
Սկզբում հետազոտողներն ուսումնասիրել են մոնոամինօքսիդազա A (MAO-A) անունով ֆերմենտը, որը մանր մասերի բաժանվելու ժամանակ էներգիա է հաղորդում նեյրոմեդիատորներին, որոնցից մեկն էլ սերոտոնինն է: Արական սեռի մասնակիցների 25%-ի մոտ հետազոտողները հայտնաբերել են մոնոամինօքսիդազա A-ի նվազագույն ակտիվ տարբերակը: Պարզվել է՝ մանկության օրոք ֆիզիկական բռնության ենթարկված մասնակիցներն ավելի հակված են հանցագործ վարքագծին, քան նրանք, ովքեր երբեւէ բռնության չեն ենթարկվել: Կանանց մոտ հակահասարակական վարքագծի հավանականությունը բարձրացրել են մոնոամինօքսիդազա A-ն եւ մանկական տրավման:
Մասնագետների ուսումնասիրած հաջորդ գենը BDNF-ն է, որը կապված է նեյրոնային ճկունության հետ: BDNF գենի ցածր մակարդակը հանդիպել է հետազոտության մասնակիցների 30%-ի մոտ: Ինչպես ցույց են տվել նախորդ ուսումնասիրությունները, գենի այս տեսակը բարձրացնում է ագրեսիվ վարքագծի հավանականությունը, եթե նրա կրողներն ընկել են իրենց ագրեսիվ հասակակիցների ազդեցության տակ:
Երրորդը սերոտոնին պարունակող 5-HTTLPR գենն է, որը հայտնաբերել են մասնակիցների մոտավորապես 20%-ի մոտ: Այս գենի նվազագույն ակտիվ տարբերակը կրող մասնակիցների շրջանում, ովքեր մանկության ժամանակ առնչվել են տրավմատիկ իրադարձությունների հետ, ավելի հակված են եղել ագրեսիվ եւ հակահասարակական վարքագծին, քան նրանք, ովքեր նման ապրումներ չեն ունեցել մանկության ժամանակ:
Արդյունքում գիտնականներն այն եզրակացության են եկել, որ բոլոր երեք գենետիկ տեսակները, փոխազդելով միմյանց եւ այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են ընտանեկան անհաշտություններն ու սեռական բռնությունները, մեծացրել են օրինազանցության եւ ագրեսիվ վարքագծի հավանականությունը:
Ընտանեկան անհաշտությունների կամ սեռական բռնությունների ենթարկված ուսանողների մոտ գենային այս երեք տարբերակների նվազագույն ակտիվությունը կապված է եղել հակահասարակական վարքագծի հետ: Ծնողների հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող մասնակիցները գործնականորեն հանցանքներ չեն գործել:
Այսպիսով, տրավմատիկ ապրումները, ինչպիսիք են ամուսնալուծությունը եւ սեռական բռնությունը, կարող են ազդել հակահասարակական վարքագծի հանդեպ անձի նախատրամադրվածության համար պատասխանատու գեների արտահայտման վրա։
18.12.2014 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ