Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ամերիկացի ուսանողները ստեղծել են «խելացի» ականջակալներ. tert.am

Ամերիկացի ուսանողները ստեղծել են «խելացի» ականջակալներ. tert.am

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներ Դենիել Իվոք Լին, Դենիել Սինն ու Դենիել Չեսոն Լին ստեղծել են Hush կոչվող «խելացի» ականջակալները, որի զանգվածային արտադրության համար հեղինակները դրամահավաք են սկսել Kickstarter կայքում:

Ինչպես նշում է huffingtonpost.com-ը, դրանք անլար են, արգելափակում են շրջապատի անցանկալի ձայներն ու միանում օգտատիրոջ սմարթֆոնին՝ 10 ժամից ավելի նվագելով բնության հաճելի ձայներ:

Թեև սարքի արտադրության համար անհրաժեշտ էր 100.000 դոլար, ուսանողները կարճ ժամանակում հավաքել են արդեն 240.000:

Ամերիկացի ուսանողները պատմել են, որ իրենց գյուտը կօգնի մարդուն մեկուսանալ արտաքին աշխարհից և լսել միայն այն ձայները, որոնք նա ցանկանում է:

 

Ըստ նրանց՝ ականջակալները հատկապես պիտանի կլինեն ճանապարհորդող մարդկանց, ովքեր ուղևորության ընթացքում ստիպված են լինում հանդուրժել հարևան ուղևորի խռմփոցը:


Աղբյուրը նշում է, որ ականջակալների գինը կլինի 149 դոլար. դրանք վաճառքում կհայտնվեն 2015թ. գարնանը:
 

Հեղինակները նշել են, որ ականջակալները համատեղելի են iOS և Android օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների հետ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ