Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Տխուր երաժշտությունը դրական զգացողություններ է առաջացնում. գիտնականներ. 1in.am

Տխուր երաժշտությունը դրական զգացողություններ է առաջացնում. գիտնականներ. 1in.am

Բեռլինի Ազատ համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությանն ամբողջ աշխարհից 770 մարդ է մասնակցել: Ուսումնասիրողները պարզել են, որ տխուր երաժշտությունը կարող է դրական զգացողություններ առաջացնել, ինչպիսիք են հանգստությունն ու քնքշանքը: Դրանից բացի, նման երաժշտությունն այլ դրական կողմեր էլ ունի, փոխանցում է The Hindustan Times-ը:

Մարդիկ տխուր երաժշտություն են լսում, որպեսզի փորձեն հաղթահարել բացասական ապրումները, իսկ երբեմն՝ պարզապես հաճույքի համար: Այս երաժշտությունը հանգստացնում է, և այն լսելով՝ մենք սկսում ենք մեզ ավելի լավ զգալ: Տխուր երգերը հնարավորություն են տալիս թախիծ ապրել և բացասականից ազատվել առանց առօրյա կյանքի վրա վատ հետևանքների:

Հարցվածներից շատերը նշել են, որ երբ վատ տրամադրություն են ունեցել, տխուր երաժշտությունը հաճախ է փոխել իրավիճակը: Նման երգերն օգնում է դուրս հանել զգացմունքները: Նրանք մարդկանց ստիպում են խորհել և վերագնահատել իրենց զգացմունքներն ու մտքերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ