Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Նյարդաբանները գտել են, թե ինչն է միավորում կպչուն մտքերն ու մեղքի զգացողությունը. tert.am

Նյարդաբանները գտել են, թե ինչն է միավորում կպչուն մտքերն ու մեղքի զգացողությունը. tert.am

Կպչուն մտքերը խանգարում ու միաժամանակ վախեցնում են, և, որպեսզի հնարավոր լինի ազատվել մտքերի պատճառած անհանգստությունից, մարդը հոգնեցուցիչ և ավելի քիչ կպչուն գործողությունների է դիմում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

Այսպես ասած՝ փակուղի է ստեղծվում: Շատ հայտնի մարդիկ բազմիցս բողոքել են այդ խնդրից, այդ թվում՝ Դևիդ Բեքեմը, Քեմերոն Դիասը և Ջասթին Թիմբրլեյքը:

Գոլդսմիթս քոլեջի և Վինչեսթերի համալսարանի աշխատակիցների վերջին աշխատանքը լույս է սփռել այդ խնդրի վրա: Պարզվել է, որ մեղքի զգացողության և անհանգստության հետ կապված՝ ուղեղի հատվածն առավել ակտիվ է օbsessive պարտադիր խանգարում ունեցող մարդկանց մոտ:

Այդ հատվածը պատասխանատու է ինքնության, պատասխանատվության, տեղեկությունների մշակման, պատճառահետևանքային կապերի, անբարոյական վարքագծի համար:

Որքան ուժեղ են արտահայտվել ախտանիշները, և որքան ավելի շատ են հիվանդները հավատացել իրենց մտքի ուժին, այնքան ավելի բարձր են եղել ակտիվության ցուցանիշները:

Այժմ մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել ուղեղի խթանման մեթոդները, որպեսզի փոխեն հիվանդների մտքերի ընթացքը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. lecheniedepressii.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ