Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հոգեբանները պարզել են, թե որքան արժե երջանկությունը. tert.am

Հոգեբանները պարզել են, թե որքան արժե երջանկությունը. tert.am

Դրամը ոչ միայն չի կարող մարդկանց իրապես երջանիկ դարձնել, այլև՝ կարող է կանխել նրանց որոնած երջանկությունը: Գիտնականների այս բացահայտումն է հաղորդում   Росбалт.ru-ն՝ հղում կատարելով FederalPost-ին:
 
Նյու Յորքի պետհամալսարանի բժիշկ Միրիամ Թաթզելի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մարդկանց տարեկան եկամուտը հաղթահարում է 72.000 դոլարի նշաձողը, նրանք սկսում են ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնել  կարիերայի վրա, քան երջանկության որոնման:
 
Սակայն մինչ այդ նշաձողին հասնելը նրանք դեռևս լիարժեք կյանքով չեն ապրում, քանի որ ձգտում են ավելի շատ գումար աշխատել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց երջանկության համար պակասում են ամուր հարաբերություններն ու դրական տպավորությունները:
 
Միրիամ Թաթզելիի եզրահանգումն այն է, որ լիարժեք սոցիալական կյանքն ու անկախությունն ավելի շատ են երջանկացնում մարդուն, քան փողերի մրցավազքը: Նա խորհուրդ է տալիս չմտածել նյութականի մասին, վայելել կյանքը՝ առանց մեծ պահանջների, վարկեր չվերցնել և ողջ կյանքում չտառապել դրանք մարելու մտքերից:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. lady.gazeta.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ