ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Սիրո հորմոնը կարող է օգնել աուտիզմով տառապող մարդկանց. news.am
Օքսիտոցինը՝ այսպես կոչված «սիրո հորմոնը», կարող է օգնել աուտիզմով տառապող մարդկանց ավելի հեշտ շփվել եւ ճիշտ ընկալել դիմացինի զգացմունքները եւ դեմքի արտահայտությունը։ Այս եզրակացությանն են եկել ճապոնացի գիտնականները՝ իրենց անցկացրած հետազոտության արդյունքում։
Աուտիզմով տառապող մարդիկ դժվարությամբ են շփվում այլ մարդկանց հետ, որովհետեւ, ինչպես հայտնում է Daily Mail-ը, ասես հետաքրքրված չեն այլ մարդկանցով եւ չեն կարող հասկանալ նրանց հույզերն ու զգացմունքները։
Օքսիտոցին հորմոնն արտադրվում է հղի կանանց օրգանիզմում, եւ այն նախկինում նույնպես օգտագործվել է տարատեսակ խոգեկան խանգարումները բուժելու համար։ Ճապոնացի մասնագետներն իրենց հետազոտության ընթացքում պարզել են, որ եթե աուտիզմով տառապող մարդն օգտագործի այն, նրա մոտ կակտիվանա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է էմոցիաների եւ այլ մարդկանց հասկանալու ու կարեկցելու համար։
Molecular Psychiatry-ում ներկայացված հետազոտության ընթացքում գիտնականները աուտիզմ ունեցող 40 տղամարդկանց օքսիտոցին հորմոն էին տվել՝ քթի կաթիլների տեսքով, ապա ցուցադրել ֆիլմ եւ հարցրել, արդյո՞ք ֆիլմի կերպարը դրական էր, թե՝ բացասական։ Տղամարդիկ պետք է հասկանային դա՝ դատելով կերպարի խոսքերից եւ դեմքի արտահայտությունից. Սովորաբար աուտիզմ ունեցող մարդկանց բավական դժվար է նման գնահատական տալը, բայց օքսիտոցինն, իրոք, օգնեց նրանց ճիշտ գնահատական տալ կերպարին։
«Այսպիսով, օքսիտոցինը կարող է օգտակար լինել աուտիզմով տառապող մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն ոչ վերբալ կամ ուղղակի շփման հետ», - նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Հիդենորի Յամասուէն։
Հետաքրքիր է, որ 20 րոպե անց էլ հորմոնի ազդեցությունը դեռ զգացվում էր, սակայն հայտնի չէ, իրականում ինչքան կարող է այն տեւել։
Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ