Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Գիտնականներ. զգայուն մարդկանց ուղեղի կառուցվածքն այլ է. news.am

Գիտնականներ. զգայուն մարդկանց ուղեղի կառուցվածքն այլ է. news.am

Եթե մարդը լալիս է տխուր ֆիլմեր, զգացմունքային բացիկներ կամ նույնիսկ գովազդ դիտելիս, նա պարզապես ավելի զգայուն մարդկանց խմբին է պատկանում, վստահ են գիտնականները: Սթոնի Բրուք համալսարանի հոգեբաններ Արթուր եւ Էլեն Էյրոնը կարծում են, որ  Երկրի բնակչության 20%-ը զգայուն է տեղեկությունների հանդեպ:

Գիտնականները սկանավորել են 18 ամուսնացած մարդու ուղեղ, երբ վերջիններս դիտել են ժպտացող կամ մռայլ մարդկանց լուսանկարները: Եզրակացրել են, որ զգայուն մարդկանց ուղեղի կառուցվածքը հատուկ տեսակի է, եւ այն ավելի ակտիվ է արձագանքում սոցիալական իրավիճակներին, փոխանցում է Meddaily-ն:

Այս խմբի մարդիկ ավելի զգացմունքային են, կարեկցելու ունակ, խորն են ընկալում արժեքների նրբությունները, ստեղծագործական խառնվածք ունեն: Նրանց սովորաբար երկար ժամանակ է պետք որոշում կայացնելու համար: Ցավոք,  այս մարդիկ հակված են ընկճախտի եւ անհանգստության:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ