Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Աուտիզմը կարելի է բուժել 98 տարի առաջ ստեղծված դեղամիջոցո՞վ. med.news.am

Աուտիզմը կարելի է բուժել 98 տարի առաջ ստեղծված դեղամիջոցո՞վ. med.news.am

Ինչպես ասել է Նավիոն, աուտիզմի առաջացման գործոնների միայն 20% է գեների հետ կապված, իսկ մնացածը, ամենայն հավանականությամբ, արտաքին միջավայրի ազդեցությունն է։

Դեռեւս 98 տարի առաջ քնային հիվանդության (աֆրիկյան տրիպանոսոմոզ) դեմ ստեղծված սուրամին դեղամիջոցը լավ արդյունք է ցույց տվել աուտիզմի բուժման համար։ Այն ստեղծվել էր պարազիտակրությունը բուժելու համար:

 

Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները հին դեղամիջոցը փորձարկել են մկների վրա, որոնց գենետիկորեն ծրագրավորել են աուտիզմի ախտանշանների զարգացմանը։ Հետազոտողների համար անսպասելի կերպով սուրամինը ապշեցուցիչ արդյունք է ցույց տվել՝ վերականգնելով բջիջնրի միջեւ ազդակների նորմալ փոխանակումը։ Ցավոք, սուրամինի ազդեցությունը պահպանվում էր միայն 5 շաբաթ, ասվում է Translational Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածում։

 

«Մենք ենթադրում ենք, որ աուտիզմի բուժման նոր հեռանկարային ուղղություն ենք ստեղծել, - ասել է հետազոտության հեղինակ Ռոբերտ Նավիոն, - մեր բացահայտումը ցույց է տալիս, որ մեկ դեղամիջոցը կարող է օրգանիզմի ներսում հիմնովին վերափոխել նյութափախոնակության գործընթացը։ Տեսականորեն դա նշանակում է, որ պետք է մշակել նոր եւ սուրամինից առավել անվտանգ դեղամիջոցներ, որոնք կարելի է երկարատեւ օգտագործել»։

 

Ամերիկյան գիտնականների բացահայտումը եւս մեկ փաստարկ է այն տեսության օգտին, որ աուտիզմն առաջանում է տարբեր գործոնների շնորհիվ, այլ ոչ թե պայմանավորված է միայն գենետիկայով։ Ինչպես ասել է Նավիոն, աուտիզմի առաջացման գործոնների միայն 20% է գեների հետ կապված, իսկ մնացածը, ամենայն հավանականությամբ, արտաքին միջավայրի ազդեցությունն է։ Գենետիկ եւ արտաքին միջավայրի գործոնների համադրումն արտահայտվում է բջջային մետաբոլիզմում։ Սուրամինը արգելափակում է արտաբջջային ազդակային ուղիները, որոնք օգտագործում են ադենոզինեռֆոսֆատն ու այլ ազդակային նուկլեոտիդները աուտիկ սպեկտրի խանգարումների մկների վրա կիրառված մոդելում։ Դա հանգեցնում է բջիջների տագնապալի պատասխան ռեակցիայի՝ բորբոքումների պատճառի դադարի։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zozhik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ