Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Գիտնականներն ուսումնասիրում են Facebook-ի ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա. tert.am

Գիտնականներն ուսումնասիրում են Facebook-ի ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի վրա. tert.am

Սոցիալական կայքերը, մասնավորապես` Facebook-ը, լուրջ ազդեցություն են ունենում ժամանակակից աշխարհում ընկերության ընկալման վրա, կարծում են գիտնականները։


Քվինսլենդի համալսարանի հոգեբանության դպրոցի ավստրալացի հետազոտողները 2 ուսումնասիրություն են անցկացրել՝ իմանալու համար, թե ինչպես է հայտնի սոցկայքն ազդում ինքնավստահության վրա, գրում է rosbalt.ru-ն։

 

Անձնական տվյալների, մտքերի և զգացմունքների պարբերաբար թարմացումը սոցկայքի ընկերների հետ միասնական լինելու յուրահատուկ զգացողություն է առաջացնում, կարծում են գիտնականները։ Սակայն այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ փոխգործակցության նման տեսակը կարող է ստեղծել նաև սոցիալական մերժման և ծաղրի հնարավորություններ։

 

2013-ին պարզվել էր, որ Facebook-ի առավել ակտիվ օգտագործումը կարող է բացասական հետևանքներ կանխատեսել, օրինակ՝ անբավարարվածություն կյանքից։ Իսկ 2011-ին արված հետազոտությունները պարզել էին, որ սոցկայքով չափազանց շատ տարվելը՝ լուսանկարների, մտքերի, գրառումների, այլ օգտատերերին մեկնաբանելու տեսքով, կապված է եղել սոցիալական միայնության ցածր մակարդակի հետ։ Սակայն նրանք, ովքեր նախընտրել են պասիվ մասնակցություն՝ նախապատվությունը տալով խմբերին և խաղերին, ունեցել են սոցիալական միայնության բարձր մակարդակ։

 

Հետագա ուսումնասիրություններն այս ոլորտում կենտրոնացած են նրա վրա, թե ինչպես են օգտատերերն արձագանքում փոխգործակցության հատուկ տեսակներին, որի արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ այլ օգտատերերից հաղորդագրություններ ստանալը կանխատեսում է սոցիալական աջակցության և սոցիալական կապիտալի մեծացում։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. 3dnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ