Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդու ուղեղը սմայլերն ընկալում է որպես իսկական ժպիտներ

Մարդու ուղեղը սմայլերն ընկալում է որպես իսկական ժպիտներ

Մարդկային ուղեղը սովորել է արձագանքել սմայլերին այնպես, ինչպես իսկական ժպիտներին: Նման եզրակացության են հանգել Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները, գրում է The Independent-ը:

 

Ինչպես պարզել են գիտնականները, սմայլի արձագանքն ի ծնե չէ: Նախքան սմայլերի ի հայտ գալն ուղեղը պատճառ չուներ արձագանքել «:-)» նշանների խմբին որպես ժպիտի: Սակայն ինչ-որ պահից ի վեր ուղեղը սովորեց, որ նշանների այդ խումբն իրենից դեմք է ներկայացնում, եւ այժմ արձագանքում է դրան: Այդ կերպ դա լիովին հիմնավորված արձագանք է, հաղորդում է Vokrugsveta.ru-ն:

 

Փորձի ընթացքում 20 մասնակիցների ցույց են տվել իսկական դեմքեր, ժպտացող սմայլեր ու նշանների անիմաստ խմբեր: Պարզվել է, որ սմայլերն ուղեղն ընկալում է նույն կերպ, ինչպես իրական դեմքերը: Եթե նշանները հակառակ հերթականությամբ էին. («(-:»), ապա ուղեղը չէր ընկալում դրանք: Գիտնականների խոսքով՝ սմայլերը մեր կողմից ստեղծված նոր լեզվի տեսակ են, իսկ դրանց վերծանման համար մեր ուղեղը գործողությունների նոր շաբլոններ է ստեղծում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. massage-nikulin.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ