Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Երկարակյաց մարդիկ ունեն վառ արտահայտված անհատական դրական գծեր

Երկարակյաց մարդիկ ունեն վառ արտահայտված անհատական դրական գծեր

Դեռ շատ վաղուց բազմաթիվ հետազոտություններ ուղղված են եղել երկար ապրող մարդկանց գենի ուսումնասիրմանը: Հետաքրքրական է, որ Ալբերտ Էյնշտեյնի անվան քոլեջի հետազոտողները եկել են այն եզրակացության, թե «երկարակյացի գենի» մի մասն էլ կարող են կազմել անհատական բնավորության գծերը:

 

Դրական տրամադրված, ուրախ, հանգիստ, անկեղծ մարդիկ, որպես կանոն, երկար են ապրում: Գիտնականները հետազոտություն են անցկացրել հրեա-աշկենազների և նրանց հետնորդների մասնակցությամբ` ովքեր եղել են 95 տարեկան և ավելի: Աշկենազները (արևելա-եվրոպական հրեաները) ընտրվել են այն պատճառով, որ նրանք բոլորն էլ գենետիկորեն նման են, հետևաբար՝ հետազոտվողների շրջանում ավելի դյուրին է որոշել գենետիկ տարբերությունները:

Նախկինում կատարված հետազոտություններն արդեն ցույց էին տվել, որ մարդու անհատականությունը գենետիկ հիմք ունի և կարող է անմիջականորեն ազդել առողջության վրա: Տվյալ հետազոտության ժամանակ 243 երկարակյացների մոտ ուսումնասիրվել է նաև անհատականությունը բնութագրող գենետիկ հիմնավորումները: Անհատականության գնահատման ժամանակ գիտնականները հայտնաբերել են այնպիսի հատկություններ, որոնք պարզ արտացոլում են երկարակյացների մոտ, օրինակ` կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը, հանգստությունը, ուրախ և անկեղծ լինելը: Երկարակյաց մարդիկ կարծում են, որ կյանքում գլխավորը ժպիտն է, սեփական հույզերն անկեղծ արտահայտելն ու շփման լայն շրջապատը: Բացի այդ, երկարակյացներ նյարդային ամենացածր ցուցանիշն են ունեցել:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. health-ru.azohan.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ