Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ծափահարությունները «սոցիալական վարակ են». գիտնականներ

Ծափահարությունները «սոցիալական վարակ են». գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ ծափահարությունների աղմուկը և որակը չեն կարող «վարակել» այլ մարդկանց: Իսկ ծափողջույնների տևողությունը կախված է այն բանից, թե ինչպես են իրենց պահում ձեր կողքին գտնվող մարդիկ:

Journal of the Royal Society Interface ամսագրում հրապարակած իրենց հոդվածում շվեդ գիտնականները նշում են, որ ծափողջույնը սկսելու համար բավական է միայն մի քանի մարդ: Դա ունի նաև հակառակ ազդցությունը՝ բավական է, որ մի քանի հոգի դադարեն ծափահարել, նրանց կողքի մարդիկ ևս դադարեցնում են:

«Դուք կարող եք անվերջ ծափահարություններ ստանալ, եթե նույնիսկ շատ բարձր չեք ծափահարում: Կարևորը, որ ձեր ծափերի դինամիկան համընկնի մյուսների դինամիկային»,- ասել է դոկտոր Ռիչարդ Մանը:

Փորձաքննության ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ եթե 1-2 հոգի պատրաստվում են ծափահարել, «պատրաստակամության նման ռեժիմը» տարածվում է ամբողջ դահլիճով: Առաջին իսկ ծափերը շղթայական ռեակցիա են առաջացնում, որի ընթացքում մյուսներն անհապաղ «որսում են» ծափողջույնը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nadezdaperemen.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ