Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Հոգեբանի խորհուրդները. բարձրացնում ենք ինքնագնահատականը

Հոգեբանի խորհուրդները. բարձրացնում ենք ինքնագնահատականը

Աշխատանքում եւ անձնական կյանքում հնարավոր ցնցումները, մտերիմների կողմից քննադատական նկատողությունները, ամսագրերի ֆոտոմոդելների հմայքը եւ շատ այլ պատճառներ կարող են բացասաբար անդրադառնալ կնոջ ինքնագնահատականի վրա: Իսկ ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ եւ վերականգնել երբեմնի ինքնավստահությունը: Հոգեբան Արմեն Հովսեփյանը պնդում է, որ կորցրած ինքնագնահատականը կինը, իհարկե, կարող է վերադարձնել:

 

«Փորձեք մտաբերել ձեր բոլոր լավագույն որակներն ու արժանիքները: Գրանցեք դրանք՝ հերթականությամբ թվարկելով թղթի վրա: Նաեւ փորձեք հիշել ձեր կյանքից իրավիճակներ, երբ հաջողվել է հաղթանակած դուրս գալ բարդ իրադրություններից: Թեկուզ ամենաանշան հաղթանակները: Նորից եւ նորից կարդացեք այդ ամենը եւ կրկնեք ինքներդ ձեզ: Այս միջոցը կարող է թվալ անհնարին եւ պարզ, բայց այն անպայման կարտացոլվի ձեր ենթագիտակցության մեջ եւ կօգնի բարձրացնել ձեր ինքնագնահատականը:

 

Կնոջ ինքնագնահատականը բարձրացնելու լավ միջոց կարող է լինել արտաքին տեսքի կտրուկ փոփոխությունը դեպի լավը: Աշխատեք ձեր արտաքինի ուղղությամբ, արմատապես փոխեք իմիջը, թարմացրեք զգեստապահարանը, զբաղվեք ֆիթնեսով եւ առավոտյան վազքով, եթե ավելորդ կիլոգրամներ ունեք՝ դիետա սկսեք:

 

Լրացուցիչ դրական էմոցիաները նույնպես նպաստում են ինքնավստահության բարձրացմանը եւ մեծացնում են անհարկի բարդույթներից ազատվելու ձեր հնարավորությունները: Եթե դեռեւս զբաղմունքն չունեք, որը ձեզ հաճույք է պատճառում, աշխատել գտնել այն: Սիրելի գործով ամեն օր զբաղվելուն ժամանակ տրամադրեք, որից իսկապես հաճույք եք ստանում: Նման մոտեցումը ձեզ անհրաժեշտ դրական էմոցիաներ կտա:

 

Օգտվեք ինքնագնահատականի բարձրացման այնպիսի արդյունավետ մեթոդից, ինչպես ներշնչանքն է: Նույնիսկ այն դեպքում, եթե դուք ամենեւին էլ չեք հավատում դրան, հրաժարվել պետք չէ: Դրական պնդումները կարող են արդյունավետորեն ազդել ձեր ենթագիտակցության վրա: Կանգնեք հայելու առջեւ եւ, ձեզ նայելով, կրկնեք. «Ես ամենագեղեցիկն եմ, ես սիրում եւ հարգում եմ ինձ, ու ինձ մոտ ամեն ինչ լավ է»: Եվ արդեն մեկ ամիս անց կնկատեք, որ ձեր ինքնագնահատականը բարձրանում է:

 

Իսկ վերջում՝ հարազատների ու մտերիմների աջակցություն, որը լավագույն կերպով է անդրադառնում կնոջ ինքնագնահատականի բարձրացման վրա: Բացատրեք ձեր մտերիմներին, թե ձեզ համար որքան կարեւոր են նրանց աջակցության խոսքերը: Ասացեք սիրելիին, որ ձեզ դուր է գալիս, երբ նա հաճելի խոսքեր եւ հաճոյախոսություններ է ասում: Դրանց պատասխանեք նույն կերպ, եւ նման հարաբերությունները կծառայեն ոչ միայն ձեր միության ներդաշնակությանը, այլեւ կբարձրացնեն ինչպես ձեր, այնպես էլ նրա ինքնագնահատականը»:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ