ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Ինչպե՞ս կարելի է ազատվել անցյալի բացասական կախվածությունից
Մարդը հավերժական ճամփորդ է, որը կորցրել է դրախտն ու բնության հետ կապը: Նա առաջ է գնում ու չի հավատում, որ երբևէ կարող է կրկին դրախտ վերադառնալ:
Մարդիկ տարբեր են. ոմանք հավատում են, որ հաջորդ պահից ամեն ինչ այլ կերպ է լինելու, իսկ ոմանք էլ շարունակում են կառչել անցած հաջողություններից ու անհաջողություններից, վիրավորանքներից ու տանջանքներից, ու համոզված են, որ ճակատագիրն իրենցից վրեժխնդիր է լինում: Սակայն, ըստ էության, ճակատագիրը ճշգրտորեն վերարտադրում է այն ամենը, ինչ մենք մտածում ենք մեր կյանքի մասին: Մենք հավատում ենք գոյություն չունեցող բաներին, խաբում իրար: Երբեմն մեր հիշողության մեջ պահպանվում են անգամ վիրավորանքի մանրասները կամ այն, ինչը կարող էր կատարվել, սակայն չի կատարվել: Ու կրկին ու կրկին նոր մանրամասներ ենք պեղում հանում ու հավատում դրանց: Փորձում ենք ուրիշի ուշադրությունը կենտրոնացնել մեզ վրա` մանրամասնելով այդ վիրավորանքներն ու ապրումները: Փորձում ենք լսողի գութը շարժել, մեր հանդեպ սրտացավություն, խղճահարություն առաջացնել: Իսկ այս ամենում ամենավատն այն է, որ մենք մեզ ենք վնասում: Բժիշկները նախազգուշացնում են, որ եթե երկար ժամանակ հիշենք վատ բանի մասին, ապա կարող ենք հիվանդանալ, այն էլ` շատ լուրջ: Մեր բացասական հիշողությունները խանգարում են առաջ գնալ: Դրանք արգելափակում են առաջխաղացումը, աճը: Դրանք ազդարարում են, որ մեր հիշողությունը համակարգչի կոշտ սկավառակի նման պահում է ամեն ինչ: Անցյալի փորձը, ապրումները գրանցվում են նյարդային բջիջներում, գլխուղեղի կեղևի զանազան հատվածներում: Ցանկացած ընկալում` միտք, ձայն, հոտ, կերպար, մի ամբողջ շղթա է` նեյրոնների փոխազդեցություն: Հիշողությունը ևս այդ շղթայի մի հատվածն է, որը, սակայն, չօգտագործվելու դեպքում թուլանում է ու անհետանում:
Ուրեմն ինչպե՞ս կարելի է ջնջել անցյալի վատ հիշողությունը: Մի տարբերակը դասական հոգեբանությունն է, այսինքն` անցյալի տհաճ, վատ դրվագները դրականով փոխարինելը: Մարդիկ կան, որոնք կարողանում են ուղեղի այդ եզակի հատկությունը կիրառել, անհաջողության դեպքում մտածել հաճելի բաների մասին: Գործուն ու հասարակ միջոց է խաղը. մարդը բոլոր տարիքներում էլ սիրում է խաղալ: Ուրեմն ի՞նչն է խանգարում երկարաձգելու մանկությունը: Երևակայության մեջ դեն նետեք այն ամենը, ինչը խանգարում է: Հեռացրեք ձեզնից չարակամներին, թշնամիներին: Ինչ-որ ժամանակով ինքներդ դարձեք չարը, եթե դա կջերմացնի ձեր հոգին:
Երբեք մի նմանակեք ինչ-որ մեկին կամ ուրիշի ձեռքբերումները ձեզ մի վերագրեք: Թողեք ամեն ինչ անցյալում ու վստահաբար առաջ անցեք: Կյանքը շարժում է, առաջ տանող ճանապարհ: Ի՞նչ իմաստ ունի հետ նայել` տեսնելու այն, ինչն արդեն կատարվել է:
Իսկ կարելի՞ է որոշել` հաջողվե՞լ է անցյալի բացասական կախվածությունից ազատվել, թե՞ ոչ: Այո, եթե էլ չեք վիճում, չեք փորձում ձեր արդարացիությունն ապացուցել կամ էլ սիրտը դատարկելու պահանջ չունեք:
09.12.2013 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ