ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Դեժավյու -ժամեվյու կամ ժամանակի խաղը մեզ հետ. հոգեվերլուծաբան
Երբեմն հաճելի է լինում ապրել ու զգալ ինչ-որ անհասկանալի բան, որի բացատրությունը չես էլ ուզում փնտրել ու գտնել: Բայց ինչքան էլ առեղծվածների սիրահար լինենք, դեժավյու կամ ժամեվյու զգալիս տագնապի թույլ զգացողություն է առաջանում, գերբնական ուժի հետ հաղորդակցումից վախ…
Շատերս գոնե մեկ անգամ ունեցել ենք զգացողություն, երբ թվացել է' ճանապարհը, որով անցնում ենք, ծանոթ է, խոսակցությունը, որ լսում ենք, առաջին անգամ չէ, անգամ իմացել ենք՝ ինչ է լինելու հաջորդ վայրկյանին… Մի խոսքով՝ իրադարձություն, որը նախկինում չի եղել, մարդուն ծանոթ թվում է. կարծես պահը կրկնվում է: Սա հենց դեժավյու ասվածն է, որի պատճառների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կան. յուրաքանչյուր հոգեվերլուծաբան յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում այն:
LADYNEWS.am-ն առեղծվածային երևույթի վերաբերյալ զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հետ: «Կան դեժավյուի հիմնական տեսակներ, որոնցից մեկը կոչվում է ակնթարթային, մյուսը' տեւական, այսինքն' ակնթարթայինի հետ համեմատած մի քանի վայրկյանով ավել է»,- ներկայացրեց Վլադիմիր Միքայելյանը:
Նրա խոսքով՝ դեժավյուն կապված է ժամանակի ընկալման խնդրի հետ. «Մենք ապրում ենք ժամանակի ընկալման դաշտում' անցյալ, ներկա, ապագա: Դեժավյուի ժամանակ այդ երեք դաշտերը միանում են, իսկ դա նշանակում է' մարդը դուրս է գալիս ժամանակից… Ընդհանրապես «ժամանակ» ասվածն ուսումնասիրված չէ, այն առեղծված է, օրինակ` երազների դեպքում ժամանակ չկա, դրա համար էլ մեզ թվում է` մեր երազը տեւում է շատ երկար: Երազում մենք միաժամանակ կարող ենք լինել տասը վայրում. չկա ո՛չ տարածություն, ո՛չ ժամանակ, իսկ դեժավյուի դեպքում ամենահավանական բացատրությունն այն է, որ կարծես թե ժամանակները միանում են իրար: Մարդը դուրս է գալիս ժամանակի հաջորդականությունից: Եթե հոգեբանորեն մտածենք, ապա գոյություն ունի միայն անցյալ. եթե մեզ թվում է` մենք ներկայում ենք, ապա սխալվում ենք, հիմա խոսում ենք, ու դա արդեն դառնում է անցյալ, իսկ անցյալն ու ապագան իրար զուգահեռ գնացող ուղիներ են: Ապրելով ժամանակի հաջորդականության մեջ` մարդն անցյալից գնում է դեպի ապագա, իսկ դեժավյուի ժամանակ տեղի է ունենում հակառակ պրոցեսը` մարդը գալիս է ապագայից, տեսնում է դրվագներ, որոնք կապված են իր կյանքի ապագայի հետ»,- բացատրեց հոգեվերլուծաբանը:
Ըստ նրա` ժամանակից դուրս գալու այդ գործընթացը կրում է անգիտակցական բնույթ, մարդը չի կարող դա անել իր ցանկությամբ. «Ոչ ոք չգիտի` ինչու է ժամանակն անհետանում այդ պահին»:
Հոգեվերլուծաբանը խոսեց նաեւ դեժավյուի հակառակ պրոցեսի` ժամեվյուի մասին: «Դա եւս կապված է ժամանակի խնդրի հետ, երբ մարդը չի ճանաչում այն, ինչը գիտի: Իհարկե, դա կարող է լինել նաեւ հիշողության պաթոլոգիկ զարգացման դեպքում, բայց եթե նման խնդիր չկա, մարդն առողջ է, ապա ժամեվյուն եւս բացատրվում է ժամանակի ընկալման տեսանկյունից»,- ասաց Վլադիմիր Միքայելյանը:
Հոգեվերլուծաբանն ավելացրեց, որ այդ երեւույթները մինչ օրս չունեն հստակ բացատրություն, բայց կան բազմաթիվ մեկնաբանություններ:
20.02.2013 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ