Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Օգնելով ուրիշներին՝ մարդը երկարացնում է իր իսկ կյանքը. գիտնական

Օգնելով ուրիշներին՝ մարդը երկարացնում է իր իսկ կյանքը.  գիտնական

Մեծահոգությունը մարդկային լավ որակ է, ընդ որում՝ այն նաև առողջարար է հենց իր՝ մեծահոգություն ցուցաբերող մարդու համար՝ հաղորդում է The Daily Mail-ը: Մայքլ Փոուլինի հնգամյա ուսումնասիրությունը, որն անցկացվել է 846 կամավորների շրջանում, ապացուցել է, որ մեծահոգի մարդիկ ավելի երկար են ապրում:

 

Պարզվում է, որ սթրեսային իրավիճակներում ուրիշներին օգնած մարդկանց մահացության թիվը ավելի փոքր է: Սթրեսային իրավիճակներ են հանդիսանում ծանր հիվանդությունները, կողոպտվելը, աշխատանքից հեռացվելը, ֆինանսական դժվարությունները կամ ընտանիքի անդամի մահը: Կամավորները պատմել են, թե այս ընթացքում որքան հաճախ են օգնել ընկերներին, հարևաններին կամ հարազատներին: 

 

«Հինգ տարվա հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ մեծահոգի մարդիկ ավելի հեշտ են գլուխ հանում սթրեսներից, ինչը նվազեցնում է մահվան հավանականությունը»,- ասում է Փոուլինը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ