ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր. ինքնասպանությունները կանխելու տարբերակ
Այսօր մամուլի ասուլիսում հոգեբան Միհրդատ Մադաթյանը և սոցիոլոգ` Ահարոն Ադիբեկյանը խոսեցին ինքնասպանություն գործելու դրդապատճառների մասին: Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ աշխարհում տարեկան մեկ միլիոն հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում, չնայած կան նաև ինքնասպանության դեպքեր, որոնք չեն բացահայտվում: «Ինքնասպանությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այլ նաև՝ սոցիալական»,- ասաց նա և նշեց, որ մենք պետք է ուսումնասիրենք ինքնասպանություն գործողի ապրած միջավայրը և տեսնենք, թե ինչն է պատճառ հանդիսացել՝ ինքնասպան լինելու համար:
Ըստ նրա՝ ինքնասպանություն գործելը կապված չէ տնտեսական իրավիճակի հետ, որովհետև տնտեսապես զարգացած երկրներում, օրինակ՝ Շվեյցարիայում, հարյուր հազար մարդուն բաժին է ընկնում 30 ինքնասպանության դեպք, իսկ Հայաստանում՝ 1-2: «Լինել հարուստ երկիր, դա դեռ ոչինչ չի նշանակում»,- ասաց նա: Սոցիոլոգն ասաց, որ ինքնասպանների մեծ մասը դեպրեսիվ վիճակում են գտնվում:
«Այդ մարդկանց նկատմամբ պետք է լինել առավել ուշադիր: Ընդհանրապես ինքնասպանների 80 տոկոսը նշան է տալիս, որ պատրաստվում է ինքնասպան լինելու: Ի դեպ՝ նրանք մեծամասամբ էլի են ինքնասպան լինելու փորձ արել, սակայն դա անհաջող է ավարտվել: Նրանք հիմնականում ինքնամեկուսացված մարդիկ են: Եթե ինքնասպանին մեկը այդ պահին ձեռք է մեկնում, կոնտակտի մեջ է մտնում, ապա տասը հոգուց ութին հնարավոր է փրկել: Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը և կոչ արեց օգնել նույնիսկ փողոցում հանդիպած անծանոթին:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ամեն ինքնասպան իր հետևից թողնում է առնվազն վեց հոգի, ովքեր դառը ապրումների մեջ են ընկնում այդ դեպքից հետո և չեն կարողանում իրենց ներել, որ չեն կարողացել կանխել դա:
Չնայած անցած տարի ինքնասպանությունների թվի կրճատում է եղել։ Սոցիոլոգն ասաց, թե պետք է հաշվի առնել, որ խոցելի խումբը մեծամասամբ արտագաղթել է:
Հոգեբանը ևս համաձայն էր, որ ինքնասպանություն գործողները հոգեբանական անտարբերության են մատնված: Միհրդատ Մադաթյանը վտանգ է տեսնում նաև էմոյական շարժումների մեջ:
27.11.2012 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ