Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ինֆանտիլիզմը կործանարար է հասարակության համար. փորձագետներ

Ինֆանտիլիզմը կործանարար է հասարակության համար. փորձագետներ

Ինֆանտիլ մարդիկ դուր են գալիս ղեկավարներին՝ իրենց ենթարկվող բնույթի համար եւ համարվում են շնորհակալ զավակներ, որոնցով հպարտանում են նրանց իշխող ծնողները, բայց հոգեբաններն ու հոգեթերապեւտները նման վարքը լուրջ վտանգ են համարում հասարակության համար:

 

Ինֆանտիլիզմը հասուն մարդու մանկական վարքն է, կարծում է Մոսկվայի հոգեբանա-մանկավարժական համալսարանի սոցիալական հոգեբանության զարգացման ամբիոնի ղեկավարի տեղակալ Նատալյա Տոլստիխը: Նրա խոսքով, 30 տարեկան մարդը կարող է առողջ զարգացած սուբյեկտ լինել, այսինքն հաջողակ որեւէ ոլորտում, բայց որպես անհատականություն մնալ 13 տարեկանի մակարդակի, եւ օրինակ մինչ օրս հարաբերություններ է պարզում մոր հետ սեփական ինքնիշխանության հարցերի հետ կապված:

 

Բժիշկ սեռաբան, հոգեթերապեւտ Եվգենի Կուլգավչուկը հավելել է, որ ինֆանտիլիզմի նշաններից մեկը ապագայի պլաններ կազմելու ցանկության բացակայությունն է:

 

«Մեզ մոտ հիմա ճգնաժամ է, որովհետեւ մի կողմից բոլորը հասկանում են, որ առանց ինքնուրույն, նախաձեռնող, իրենց վրա պատասխանատվություն վերցնող մարդկանցից մենք այդ ճգնաժամից դուրս չենք գա եւ կմահանանք, որպես երկիր ու քաղաքակրթություն, մյուս կողմից ինքնուրույն մարդիկ դուր չեն գալիս ղեկավարներին: Ինֆանտիլ մարդկանց հետ հեշտ է աշխատել, նրանք խնդիրներ չեն ստեղծում»,-ընդգծել է հոգեբանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ