Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Աջլիկությունն ու ձախլիկությունը մեծապես ազդում են վարքագծի ու աշխարհայացքի վրա

Աջլիկությունն ու ձախլիկությունը մեծապես ազդում են վարքագծի ու աշխարհայացքի վրա

 

Մարդու վարքագիծն ու արժեհամակարգը կախված է նրանից, թե նա որ ձեռքն է առավելապես օգտագործում: Աջլիկների համար ամեն լավը, բարին ու հաճելին աջ կողմում է, ձախլիկների համար բարու և արդարության աղբյուրը հակառակ կողմում է:

 

Այսպիսի եզրակացության են եկել Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Հոգելեզվաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները:

 

Current Directions in Psychological Science-ում Դանիել Կասասանտոն գրում է, որ եթե մի կողմ թողնենք հոգեբանության, գեղարվեստական և ռացիոնալ կողմի մասին դատողությունները, կտեսնենք, թե ինչպես են աջ ու ձախ ձեռքերն ազդում ցանկացած որոշման վրա: Փորձերի ժամանակ գիտնականները մասնակիցներին առաջարկել են ընտրել որևէ իր, թափուր աշխատատեղերի առաջարկներին պատասխանել, ընտրել, թե նկարված անծանոթ էակներից որն է ավելի վստահելի թվում: Բոլոր դեպքերում ընտրությունը համընկել է նրա հետ, թե մասնակցի որ ձեռքն է գլխավորը եղել: Ձախլիկներն ընտրել են այն ամենը, ինչ ձախ կողմում է եղել, աջլիկները` ընդհակառակը:

 

«Լավ» կամ «վատ» գնահատականները ևս կախված են եղել աջլիկ կամ ձախլիկ լինելուց: Այսինքն` աջլիկների համար այն ամենը, ինչը եղել է աջ կողմում, եղել է լավը, բարի, հաճելի, իսկ ձախ կողմինը` չար, վատը: Գիտնականները սա բացատրել են այսպես. աջլիկներն աշխարհը հետազոտում են աջ կողմից, նրանց համար ձախ կողմից շփումն ու կապը շրջապատող աշխարհի հետ դժվար է, այդ պատճառով ձախ կողմից ամեն ինչ թվում է բարդ ու վտանգավոր:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ