Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

«Մարդիկ որքան ավելի շատ մտածեն, թե աշխարհն արդար է, այնքան արդար կդառնա». արդար հոգեբան

«Մարդիկ որքան ավելի շատ մտածեն, թե աշխարհն արդար է, այնքան արդար կդառնա». արդար հոգեբան

 

Այսօր մամուլի ասուլիսում հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատեց, որ մեր հասարակության մեջ ինքնահաստատվելու խնդիր կա, ինչի հետևանքով փախուստի ռեակցիա է առաջանում և մարդիկ արտագաղթում են: Նա ասաց, որ  աշխարհում մարդկանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, նշում է, թե արդարությունը լավ բան է, սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ենք մենք ապրում անարդար աշխարհում:  Հոգեբանը պարզաբանեց, թե դա գալիս է նրանից, որ մարդկանց մեծ մասն իրականում մտածում է, թե  արդարությունը լավ բան է, քանի դեռ գործն իրեն չի հասել: Նա նշեց, որ մարդիկ իրենց անարդար լինելը արդարացնում են ասելով՝ թե աշխարհն է անարդար: «Որքան ավելի շատ մարդիկ մտածեն, որ աշխարհը արդար է, այնքան աշխարհն արդար կդառնա»,-ասաց նա և ավելացրեց, որ դրական սթրեսներ ևս  լինում են:

Mardik.am-ի հարցին ի պատասխան՝ Կարինե Նալչաջյանն ասաց, որ մարդիկ կյանքի նկատմամբ ինչ-որ դիրքորոշումներ կարող են փոխել, բայց խառնվածքի առանձնահատկությունները շատ կայուն են:

 

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դեկան, սրտաբան Արմեն Աստվածատրյանը ևս նշեց, որ մարդ պետք է սթրեսների միջով պարտադիր անցնի, առավելևս, որ իր դրական հետևանքներն է ունենում: Նա օրինակ բերեց, թե ինչպես երեխան քայլել սովորելիս մի քանի անգամ ընկնում է, այնպես էլ մարդ սթրեսների միջով կոփվում է:  Նա հայտնեց, որ օրենքի նախագծում հոգեբանական ծառայություններին առնչվող  առաջարկություն են ներկայացրել:

 

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ