Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Վատ լուրերը ԶԼՄ-ներում տխրեցնում են կանանց, տղամարդիկ դրանց հանդեպ անտարբեր են

 Վատ լուրերը ԶԼՄ-ներում տխրեցնում են կանանց, տղամարդիկ դրանց հանդեպ անտարբեր են

 

Բացասական տեղեկությունը ԶԼՄ-ներում ավելի շատ կանանց շրջանում է մեծացնում սթրեսի հանդեպ զգայունությունը, քան տղամարդկանց, հայտնում է Կանադայի Մոնրեալի համալսարանը` հղում անելով PLOS One ամսագրում հրապարակված հոդվածին:

 

Հետազոտողները փորձ են արել 60 կամավորի մասնակցությամբ, ովքեր բաժանվել են 4 խմբի` երկուական «կանանց» և «տղամարդկանց»: Նրանց առաջարկվել է կարդալ տարբեր աստիճանի զգացմունքայնության նորություններ (չեզոք և վատ): Կարդալու ընթացքում գիտնականները վերցրել են մասնակիցների թքի նմուշները և արագորեն ստուգել կորտիզոլի մակարդակը, որն ավելանում է սթրեսային իրավիճակներում: Պարզվել է, որ վատ լուրերը տխրեցնում են կանանց, իսկ տղամարդիկ դրանց հանդեպ անտարբեր են:

 

Ընթերցանությունից հետո մասնակիցներին տրվել են հիշողությունը, ուշադրությունը, ուղեղի ակտիվությունը ստուգող թեստեր և առաջադրանքներ: Հաջորդ օրը բոլոր մասնակիցները հրավիրվել են քննարկելու արդյունքները:

 

Գիտնականների խոսքով` կանայք նաև ավելի լավ են հիշում վատ նորությունների մանրամասները, քան տղամարդիկ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ