ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մեր ազգը երբեք էլ ավելորդ չի ժպտացել, և դա դեպրեսիայի արտահայտություն չէ. հոգեբան
Վերջին շրջանում մեծ տարածում է գտնում այն տեսակետը, թե Հայաստանում դեպրեսիան տարածվել է, մարդիկ դարձել են ավելի ընկճված, ագրեսիվ ու տխուր: «Առաջին լրատվական»-ը «Սատար» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս տրամադրությունները:
Հոգեբանը նշեց, որ իսկապես վերջին շրջանում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել այդ մասին, սակայն դժվար է ճշգրիտ ասել՝ դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը Հայաստանում ավելացե՞լ է, թե՞ նվազել: Ըստ հոգեբանի` նման խոսակցությունները «պետք չէ հալած յուղի տեղ» ընդունել:
«Մեր ազգը երբեք էլ ավելորդ չի ժպտացել, ու դա չի կարելի կապել դեպրեսիայի հետ: Դեպրեսիան անպայման պետք է ախտորոշվի մասնագետի կողմից: Մասնագետի հետ զրույցում պետք է թեստավորվի, գնահատական տրվի մարդուն: Մենք չենք կարող քայլել փողոցում ու նայելով մարդկանց տխուր դեմքերին` որոշել` մարդը ընկճվա՞ծ է, թե՞ ոչ»,- նկատեց հոգեբանը՝ ընդգծելով, որ միայն վիճակագրական տվյալների առկայության դեպքում է հնարավոր խոսել դեպրեսիայի աճի մասին, քանի որ չի կարելի մի ողջ ազգի, ժողովրդի համար ասել, թե դեպրեսիվ է:
Ինչ վերաբերում է չժպտացող մարդկանց, ապա նա նկատեց, որ դա անհատական է` կախված իրավիճակից, փոխհարաբերություններից: Դա տրամադրության ժամանակավոր փոփոխութուն է, իսկ դեպրեսիան հոգեբանական առանձնահատկությունների արդյունք է:
Հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այն կարծիքը, թե որոշակի խառնվածքին պատկանող մարդիկ են ավելի հակված դեպրեսիայի մեջ ընկնելու, մասնագետը չհամաձայնեց` նշելով, որ մոլորություն է այն կարծիքը, թե մելանխոլիկները ավելի են հակված դեպրեսիաների, սակայն հակվածությունը չի նշանակում՝ այդ մարդը պարտադիր պետք է լինի դեպրեսիվ: Բացի այդ` արտաքինից դժվար է հասկանալ՝ մարդը ինչ խառնվածքի տեր է:
«Դեպրեսիայի, բարդույթների, սթրեսների մասին խոսելը դարձել է մոդայիկ թեմա, որը շատ է շահարկվում, քանի որ մարդիկ ավելի լուրջ բաներից չեն կարողանում զրուցել»,- նկատեց նա:
Հարցին՝ արդյոք հասարակությունում առկա խնդիրները կարո՞ղ են դառնալ դեպրեսիաների առաջացման պատճառ, հոգեբանը նկատեց` իհարկե, կարող են, քանի որ մեր սոցիալական վիճակն ամբողջությամբ հենց հիվանդության առաջացման գործոն է:
Նրա խոսքով՝ գործոնը եթե կա, դա չի նշանակում, որ հետևանքը պարտադիր պետք է լինի նույն չափով: Հիմնականում դեպրեսիայի մեջ մարդկանց կարող է գցել անորոշության հետ կապված գործոնի ուժգնացումը՝ մարդիկ իրենց անապահով են զգում զուտ անորոշությունից ելնելով:
«Նման գործոնների թվում կարող են լինել գնաճը, մարդկանց համար սովորական տեղեկության փոփոխությունը, հաճելի համերգների փոխարինումը ժամանակակից փոփ անճաշակություններով, դասական ֆիլմերի փոխարինումը ագրեսիվ ֆիլմերով ու սերիալներով: Սրանք ցույց են տալիս գործոնի ուժգնացումը, սակայն թե որքանով է դրանից ուժգնանում դեպրեսիոն իրավիճակը` չենք կարող ասել»,- խոսքը եզրափակեց Հ. Հովհաննիսյանը:
10.10.2012 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ