Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Մարդիկ ավելի նուրբ են դարձել ու հեռացել են բնությունից

Մարդիկ ավելի նուրբ են դարձել ու հեռացել են բնությունից

 

Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ հոգեբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությւնների թեկնածու, դոցենտ Ռուբեն Աղուզումցյանը խոսեց հոգեկան առողջության  մասին: Ամբողջ աշխարհում մոտ 450 մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ 2020 թվականին դեպրեսիան լինելու է երկրորդ հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում, իսկ համաձայն ԱՀԿ 2008 թվականին տվյալների՝ 2030-ին կլինի ամենատարածված խանգարումը: Այսօր ամբողջ աշխարհում 350 միլիոն մարդ ունի դեպրեսիա: Ռուբեն Աղուզումցյանն ասաց, որ հիմա շատ մոդայիկ բառ է դարձել դեպրեսիան և ամեն ինչ գցում են դրա վրա: «Հոգեբանական իմաստով ես կցանկանայի այդ բառը քիչ օգտագործել»,-ասաց նա:

 

Mardik.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց.« Ընդհանրապես մարդիկ ավելի նուրբ են դարձել, ազդելու գործոնները ավելի խորացել են: Բացի այդ  մենք հեռանում ենք բնությունից, ինչը մեզ շատ վնաս է հասցնում: Մենք կարծես ինքներս մեզ բանտարկենք: Հողի հետ գործ ունեցող մարդիկ շատ ռեալ են»,-ասաց նա և նշեց, որ ապացուցված է, թե ամենաուժեղ սթրես առաջացնող երևույթը ինֆորմացիան է: «Դրա քանակը խայտառակ ավելացել է, անկանոն ազդում է մարդու վրա և մարդը պատրաստ չէ այդքան քանակով ինֆորմացիան վերամշակել»,-ասաց նա:

Խոսելով հոգեբանի աշխատանքի մասին,  Ռուբեն Աղուզումցյանն ասաց, որ հոգեբանի աշխատանքի մեջ շատ կարևոր է ճիշտ պահին կանգ առնելը և հանդիպումները դադարեցնելը, որպեսզի դրանք չդառնան կախվածություն:  Նա նշեց, որ ճապոնացի  և հայ ծնողների դաստիարակելու մեջ տարբերությունն այն է, որ հայ ծնողը իր երեխային համեմատում է եղբոր, քրոջ կամ հարևանի երեխայի հետ, ինչը երեխայի մոտ առաջացնում է չարություն, իսկ ճապոնացի ծնողները երեխայի այսօրվա արածը համեմատում են երեկվա արածի հետ, ինչն էլ առաջացնում է ձգտում:

 

Սկզբնաղբյուր. mardik.am
Լուսանկարը. http://votedeath.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ