Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Դեպրեսիա. Անձը կարող է շրջապատված լինել բազմանդամ ընտանիքով, բայց իրեն միայնակ զգալ

Դեպրեսիա. Անձը կարող է շրջապատված լինել բազմանդամ ընտանիքով, բայց իրեն միայնակ զգալ

 

«Մարդու մոտ դեպրեսիայի` ընկճախտի առաջացման պատճառները դեռևս ամբողջությամբ բացահայտված չեն, գործոնները կարող են լինել կենսաբանական, հոգեբանական կամ սոցիալական:  Եթե այդ գործոնների միջև հավասարակշռությունը խախտվում է, ապա մարդը կարող է հայտնվել դեպրեսիվ իրավիճակում», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց հոգեբան, «Ուրարտու» գործնական հոգեբանության համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը:  

 

«Մեկի մոտ դեպրեսիայի պատճառ կարող է լինել կենսաբանական, ժառանգական գործոնը, մյուսի` սոցիալական կապերի խզումը, օրինակ` կյանքի արժեհամակարգի փոփոխությունները: Շատ հաճախ դեպրեսիվ վիճակ է առաջանում, երբ մարդը միայնակ է լինում, նույնիսկ ընտանիքում, երբ կտրվում է սոցիալական միջավայրից: Այստեղ շատ կարևոր է հասկանալ հոգեբանական միայնակությունը. մարդը կարող է շրջապատված լինել մեծ բազմանդամ ընտանիքով, բայց չգտնի այն վստահելի անձին, ում հետ կարող է կիսվել, քննարկել սոցիալական հարցերը: Այս դեպքում է, որ մարդու մոտ կարող է առաջանալ դեպրեսիվ իրավիճակ», - ասաց հոգեբանը: 

 

Իր հերթին ասուլիսի մյուս մասնակից` ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց, որ դեպրեսիայի առաջին նշաններից է անձի մոտ սովորական վարքի ձևերի` քնելու, սնվելու սովորությունների մեջ փոփոխությունները, տրամադրության շեշտակի փոփոխություններ: «Չափից դուրս բարձր տրամարդություն նույնպես վտանգավոր է», - նշեց նա` հավելելով, որ շատ անգամ դեպրեսիայի մեջ գտնվող անձը չի ըմբռնում իր հոգեվիճակը:

 

«Եթե մարդը հայտնվի մի իրավիճակում, որը իր սովորական միջավայրից դուրս է, այն ժամանակ է ամեն ինչ երևում` քնի, սնունդի, ինչպես նաև տրամադրության և շփման ձևի փոփոխությունը: Մարդը կամ մեկուսանում է, կամ հակառակը` ծանոթանում, կապի մեջ է մտնում պատահական անցորդի հետ, սկսում ծիծաղել և ակտիվ խոսել»,- ասաց Խ.Գասպարյանը:

 

Նրա խոսքով` շատ անգամ դեպրեսիան կարող է զուգակցվել ագրեսիայի հետ, և նույնիսկ ինքնախեղումը կամ ինքնասպանության փորձը թեև իր անձի նկատմամբ, բայց ագրեսիայի դրսևորում է:

 

Հոգեբանը նկատեց,որ դեպրեսիայի հաղթահարման փորձ ունի յուրաքանչյորս, բայց եթե նկատելի է, որ դեպրեսիան տևում է առնվազն մեկ ամիս, մտահոգվելու և մասնագետին դիմելու առիթ կա:

 

Նշենք, որ հոկտեմբերի 10-ը  Հոգեկան Առողջության համաշխարհային օրն է, և այս տարվա հռչակված կարգախոսն է՝ «Դեպրեսիա. Գլոբալ ճգնաժամ»: Ամբողջ աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարումները և Առողջապահության Համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան լինելու է երկրորդը հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում, իսկ  համաձայն ԱՀԿ 2008թ. տվյալների, 2030-ին կլինի ամենատարածված խանգարումը: Այսօր ամբողջ աշխարհում 350 միլիոն մարդ ունի դեպրեսիա: 17 երկրներում իրականացված հարցումները ցույց են տվել, որ 20 մարդուց 1-ը տարվա ընթացքում ունենում է դեպրեսիվ էպիզոդ:

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ