ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
3D-ֆիլմները հանգեցնում են նևրոզների, փսիխոզի եւ ֆոբիաների. մեկնաբանություններ
Զվարճանքի ինդուստրիան զարգանում է օրեցօր. եթե մի քանի տասնամյակ առաջ գունավոր հեռուստացույցը եզակի երեւույթ էր, ապա հիմա սեւ-սպիտակ «տուփեր» այլեւս չկան: Անկասկած, այդ ինդուստրիայի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը կինեմատոգրաֆիան է: Ֆիլմերի արտադրության մեջ մոդայի վեջին ճիչը կարելի է համարել 3D-ֆիլմերի ստեղծումը կամ, ավելի ճշգրիտ, ստերեոկենմատոգրաֆիան:
Դա համակարգ է, որը երրորդ չափման առկայության տպավորություն է ստեղծում կամ հանդիսատեսի մոտ տարածության խորության պատկեր է առաջացնում:Վերջին շրջանում արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ 3D-ֆիլմերը վնասակար են մարդկանց առողջության համար: Հիմնականում խոսքը տեսողության եւ կենտրոնական նյարդային համակարգի մասին է: Ամերիկյան գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքներով, ֆիլմերի դիտումը 3D-ակնոցով կարող է ոչ միայն վատացնել տեսողությունը, այլեւ թափահարելու էֆեկտ առաջացնել:Ակնաբույժ Հերմինե Գամագելյանի կարծիքով, 3D-ֆիմլերի դիտումից հետո տեսողության վատացման հարցը վիճելի է: «Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդը որքան ժամանակ է ծախսում 3D –ֆիլմեր դիտելու վրա: Եթե չչարաշահվի դա, ապա շաբաթվա մեջ 1 – 2 անգամ նման ֆիլմերի դիտումն առողջությանը չի կարող վնասել: Մյուս կողմից, դրա չարաշահումը, ինչպես եւ համակարգչի, հեռուստացույցի պարագայում, կարող է տեսողությանն իրական վնաս հասցնել»,-նշեց մասնագետը:
Ինչ վերաբերում է նյարդային համակարգին, ապա նյարդաբան Թամար Ավետիսյանը NEWS.am-ին պատմեց, թե նման ձեւաչափով ֆիմլերն ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ մարդու վրա. «Ֆիլմերը դիտելիս` մարդն սկսում է իրեն զգալ կատարվածի մաս, ինչը հաճախ առաջացնում է վախի, սթրեսի զգացողություն, նեւրոզներ»,-նշեց նա` ընդգծելով, որ 3D-ֆիլմերը հատկապես բացաասաբար են անդրադառնում երեխաների եւ դեռահասների վրա:Այդ ձեւաչափով ֆիլմերի դիտումից հետո գլխացավերն, ըստ բժշկի, կապված են էնդոկրին համակարգի աշխատանքի խախտումների հետ. «Նման «կենդանի» ապրումները կարող են ադրենալինի եւ մյուս ուժեղ նեյրոմեդիատորների կտրուկ սինթեզ առաջացնել, ինչն էլ իր հերթին անդրադառնում է մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա»,-նկատեց նա: Ամփոփելով` Թ. Ավետիսյանն ընդգծեց, որ 3D-ֆիլմերի դիտումը միանշանակ վտանգավոր է` հատկապես երեխաների եւ դեռահասների համար:
Երեւանում 3D ձեւաչափով ֆիլմեր ցուցադրում են միայն «Մոսկվա» կինոթատրոնում, որի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ խնդրին. «Բժիշկներն ավելի լավ կասեն այդ մասին: Սակայն ես կարող եմ այլ բան ասել. եթե աշխարում կան տարբեր 3D ակնոցներ, որոնք թույլ են տալիս տեսնել ծավալային պատկերը, ապա այդ մոդելի ակնոցները հենց մեզ մոտ են: Մենք հանդիսատեսին հնարավորություն ենք տալիս ֆիլմեր դիտել լավագույն որակով` ամենաժամանակից սարքավորումների օգնությամբ»,-վստահեցրեց նա:Միաժամանակ զրուցակիցը թերահավատորեն է վերաբերվում այն պնդումներին, թե 3D-ֆիլմերն ուղղակի վնաս են հասցնում առողջությանը:
26.07.2012 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ