Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Եթե հոգեբանին հաճախելու կուլտուրան Հայաստանում տարածված լիներ, ինքնասպանության դեպքերը քիչ կլինեին

Եթե հոգեբանին հաճախելու կուլտուրան Հայաստանում տարածված լիներ, ինքնասպանության դեպքերը քիչ կլինեին

Հայաստանում ինքնասպանության դեպքերի թվի մեծացումը հիմնականում կապված է երկրում տիրող սոցիալ – տնտեսական վիճակի հետ, բայց առկա են նաև այլ պատճառներ: Մեծ ազդեցություն, հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, ունեն նաև շրջապատն ու կրոնական ուղղվածությունը, ինչպես նաև կապը սուիցիդալ գաղափարախոսությամբ ենթամշակութային խմբերի հետ, ինչպիսիք են էմոների, գոթերի շարժումները:

«Մարդուն ինքնապահպանման մեխանիզմները տրված են ի ծնե, և հետագայում մարդու արժեհամակարգում ի հայտ են գալիս ավելի թանկ արժեքներ և երբ դրանց հետ կապված խնդիրներ են լինում, միգուցե նաև տևական լուրջ հոգեբանական խնդիրներ են առկա լինում, մարդը գնում է ինքնասպանության», - նշեց նա և հավելեց, որ ինքնասպանություն գործում են նաև այն մարդիկ, ովքեր սովոր չեն դժվարությունների և չեն իմանում, իրենց ինչպես դրսևորել այդ վիճակում:

«Ինքնասպանությունը շատ հանկարծակի է լինում, և եթե հոգեբանի կուլտուրան ավելի լավ մտած լիներ մեր կյանք, այդ դեպքերը ավելի քիչ կլինեին, որովհետև հարզատների հետ խոսելը դեռ քիչ է»,-ասաց նա:

Ըստ հոգեբանի, Հայաստանում սուիցիդածին մթնոլորտի ձևավորման վրա ազդում են նաև արտասահմանյան ֆիլմերը, հանրամատչելի դարձած հատուկ գրականությունը, որտեղ մանրամասնորեն նկարագրված է ինքնասպանության փորձերը, երբեմն` ծնողների անտարբերությունը կազմավորվող երիտասարդի նկատմամբ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ