Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Գռեհկության հասնող մերկությունը սխալ է, դրանից տուժում է գեղարվեստական ոճը

Գռեհկության հասնող մերկությունը սխալ է, դրանից տուժում է գեղարվեստական ոճը

«Հայ իրականությունը բրազիլական և վենեսուելական սերիալներին աստիճանաբար ընտելացել էր, բայց երբ մեր հայ իրականությունը սկսեց ցույց տալ դրանց նմանվող սյուժեներով սերիալներ, մի տեսակ հուսահատություն առաջացավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Ըստ նրա՝ մենք համոզվում ենք, որ սերիալներն արտացոլում են մեր կյանքը. «Իհարկե, դրանք ներկայացնում են մեր առօրյան, բայց գռեհկության հասնող այդ մերկությունը սխալ է: Դրանից տուժում է նաև գեղարվեստական ոճը. «Այդ արվեստի հիմնական պայմանները լավագույնս պահպանված չեն լինում և առաջացնում են զայրույթ: Դեռևս մենք չենք հասել արվեստի այդ բարձրակետին»:

Մասնագետի խոսքերով՝ սյուժեն բացասական ազդեցություն է ունենում երեխաների հոգեկան կյանքի վրա. «Գուցե սերիալներում կարողանանք ցույց տալ բարի և չարի իրական պայքարը: Սերիալները պետք է ոչ միայն արտացոլեն մեր կյանքը, այլև ցույց տան լուծումներ: Չի կարելի անհուսալի վիճակ ստեղծել և ուղղակի կրքեր բորբոքել»:

Հոգեբանը կարծում է, որ սերիալների պատճառով տուժում է նաև հայոց լեզուն. «Սերիալներում հնչող լեզուն հեռու է բավարար լինելուց: Լեզուն էլ պետք է ինչ-որ բան սովորեցնի, իսկ սերիալների լեզուն դարձել է քաղքենիական քաղաքի լավ տղաների լեզու»: Ըստ Պողոսյանի՝ եթե սերիալները բյուրեղացվեն և մշակվեն, ապա կդառնան ժողովրդի հոգևոր սեփականությունը:


«Մեր սերիալներում դեռևս այդքան էլ լավ չի երևում սերունդ դաստիարակելու միտումը: Պետք է հեղինակները հաշվի առնեն, որ սերիալները դիտում են նաև երեխաները»,- հավելեց հոգեբանը:

Խոսելով ինքնասպանությունների մասին՝ մասնագետը նշեց, որ դրանց թվի աճի վրա սերիալների ազդեցությունը, իհարկե, կա, բայց ասել, որ դրանք միակ մեղավորներն են՝ ճիշտ չէ. «Սերիալների որակը բարձրացնելու համար պետք է լինեն մասնագիտական քննադատություններ. չէ՞ որ դա էլ է մշակույթ և պետք է մեզանում ձևավորվի»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ